Քիմ Քարդաշյանը դադարեցրե՞լ է Էմբեր Ռոուզի հետ «պատերազմը»
LifeՔանյե Ուեսթի ու Ուիզ Խալիֆայի միջեւ վերջերս ծագած վիճաբանությունը կատաղեցրել էր Էմբեր Ռոուզին, չէ՞ որ 38-ամյա Քանյեն Ուիզին ասել էր, որ նրա երեխայի հայրն իրականում ինքն է։ Էմբեր Ռոուզը՝ Ուեսթի նախկին ընկերուհին, հետո նաեւ Ուիզի նախկին կինը, դաստիարակում է երկու տարեկան Սեբաստիանին, որին Ուեսթն իր որդին է անվանել։

Չնայած ժամանակին Քիմ Քարդաշյանն ու Էմբեր Ռոուզը «պատերազմում էին» իրար հետ, Քիմը իր Twitter-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նա Էմբեր Ռոուզի հետ է։

«Որեւէ մեկը թեյ ուզո՞ւմ է» - այսպես է լուսանկարը մակագրել Քիմը, որն ըստ երեւույթին առաջին քայլն է արել դեպի հաշտեցում։
