ՌԴ Պն-ն հաղորդագրությունը Մարտունու և Շուշիի վերաբերյալ
ՄիջազգայինՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռներով շարասյուն են այսօր ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ասկերանի շրջանում անցկացվել է մարդասիրական ակցիա՝ ցածր եկամուտ ունեցող և բազմազավակ ընտանիքներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։