Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը


ՏՏ խոշոր հարկատու «ԴեվՍոֆթ» ընկերությունը Հայաստանում է արդեն մեկ տարի. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

DevSoft Armenia ընկերությունը ստեղծում է գործիքներ ծրագրավորողների համար, դրանք կոչվում են UI գրադարաններ, որոնցով ծրագրավորողներն ավելի հեշտ ու արագ են կառուցում իրենց ծրագրերը: Ընկերության ղեկավար Դավիթ Գրիգորյանի հետ զրուցել ենք դրա ստեղծման, առաջարկվող ծառայությունների, այս տարվա «ԴիջիԹեքին» մասնակցության մասին, անդրադարձել նաև IT ոլորտին հուզող հարցերին: Դավիթը նշում է, որ աշխարհի տարբեր անկյուններից ծրագրավորողներ օգտվում են ընկերության գործիքներից կամ էլ ամբողջովին դրանցով են կատարում իրենց պատվերները: «Հայաստանում ունենք 200-ից ավելի աշխատակից, ունենք նաև գրասենյակներ Էստոնիայում, Ֆիլիպիններում, Կիպրոսում, իսկ հիմա ուղղությունը Հունգարիան, Հնդկաստանը և Վրաստանն են»,ընդգծում է «Փաստի» զրուցակիցը:

Հայաստանյան գրասենյակն այս տարի նշում է իր գործունեության մեկամյակը: Ընկերության ղեկավարն ասում է՝ DevSoft Armenia-ն, ընդլայնվելով, գրասենյակներ հիմնելով տարբեր երկրներում, դարձել է միջազգային ընկերություն. «Հայաստանում՝ որպես այս տարածաշրջանը «ծածկող» երկիր, պետք է գրասենյակ ունենայինք: Աշխարհում տեղի ունեցող գործընթացները նպաստեցին նրան, որ ԱՊՀ երկրներից մասնագետներ ժամանեն Հայաստան և այստեղ մեր գրասենյակի բացման գործընթացը ևս արագանա»: Խոսելով ընկերության առանձնահատկությունների մասին՝ նշում է, որ այն տեխնիկապես ավելի հետաքրքիր է ծրագրավորողների համար:

«Սա վերաբերում է առօրյա աշխատանքներին ու առաջադրանքներին, որոնք նրանք պետք է լուծեն: Դրանք նաև նպաստում են մեզ մոտ աշխատող մասնագետների արագ զարգացմանը։ Աշխատանքի բնույթը հետաքրքիր է և շատ արագ զարգացող: Ստեղծում ենք ու սպասարկում մեր պրոդուկտները, ոչ թե պատվերներ կատարում, անընդհատ աշխատում ենք մեր լուծումների կատարելագործման ուղղությամբ: Շատ ընկերություններից հենց այս հատկանիշներով ենք տարբերվում: Մեր ընկերության ծրագրավորողները ստեղծում են գործիքներ մյուս ծրագրավորողների համար, տեխնիկական տեսանկյունից՝ իրենք մի քանի քայլ առաջ են, ավելի լայն ու խորն են մտածում: Մեր տեխնիկական աջակցության բաժինը աշխարհի մակարդակով լավագույններից մեկն է, սա չափազանցություն չէ, հաճախորդին տալիս ենք տեխնիկական ամբողջական սպասարկում:

Օրինակ՝ մեր հաճախորդը Հնդկաստանում բնակվող ծրագրավորող է: Մեր աջակցող ինժեները ստանում է հայտը և մինչև վերջ արձագանքում հաճախորդի բոլոր հարցերին, լուծում առաջացած խնդիրները: Շուկայի ու հաճախորդների հետ սինխրոնիզացված աշխատում ենք: Շատ ենք կարևորում մեր աշխատակիցների հանգստի և ժամանցի ապահովումը: Սպորտ, արվեստ, ինտելեկտուալ խաղեր՝ այս ամբողջը մեր թիմի յուրաքանչյուր անդամի համար առաջնահերթություն է»,-հավելում է Դավիթը:

Պետք է ընդգծել, որ ընկերությունում իրապես մեծ ուշադրություն են դարձնում աշխատակիցների հարմարավետությանը, ամեն ինչ արվում է, որ ստեղծագործական աշխատանք կատարող մասնագետները նաև լիարժեք կերպով հանգստանան, իսկ հանգիստն իր մեջ ներառում է ինտելեկտուալ խաղեր, սպորտային միջոցառումներ, թիմի անդամների հանդիպումներ: Իսկ հիմնական նպատակը յուրօրինակ համայնքի կերտումն է: Ի դեպ, DevSoft Armenia-ն մասնակցելու է մարտի 10-12-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսին՝ այցելուներին ներկայացնելով իրենց առանձնահատկություններն ու գրավչությունը։ Սա հարթակ է լինելու ծանոթանալու, շփվելու, գուցե հետագայում նաև համագործակցելու համար: Զրուցեցինք նաև ոլորտային խնդիրների մասին: Մեր պաշտոնյաները տարբեր հարթակներից հայտարարում են, որ Հայաստանը դիրքավորվում է որպես IT երկիր:

«Սրա մասին ասվում է, բայց իրականում մի շարք առումներով հետ ենք այն երկրներից, որոնց հետ պետք է մրցակցեինք: Մեզ մոտ չկան ոլորտային արտոնություններ: Մտահոգությունն այն է, որ մեր երկրից կարող են մեծ և լուրջ կազմակերպություններ, օրինակ՝ Վրաստան գնալ: Մեկ պարզ օրինակ. Հայաստանում ԱՁ-ն հարկվում է 5 տոկոսի չափով, Վրաստանում՝ մեկ տոկոսի, արդյոք ՀՀ քաղաքացին ԱՁ չի բացի Վրաստանում, վերադառնա Հայաստան և վրացական ԱՁ-ով աշխատի: Բացառված չէ: Մեր մտահոգությունները կապված են նման հարցերի հետ, Հայաստանը չի մրցակցում այլ պետությունների հետ հարկային միջավայրի բարելավման ուղղությամբ:

Պետությունը պետք է հստակ չափանիշներ սահմանի, օրինակ՝ բացառապես արտահանում իրականացնող ընկերությունները պետք է դոլարով աշխատավարձ վճարեն: Օրինակ՝ IT ընկերությունն ունի հաճախորդներ բացառապես արտասահմանից, գործարքների համար վճարումները կատարվում են դոլարով և, բնական է, նա պետք է հնարավորություն ունենա աշխատավարձերը ևս վճարել արտարժույթով: Հեծանիվ չենք հնարում, ուրիշ երկրներ սա վաղուց անում են: Պետք է օգտվենք լավագույն փորձից, հակառակ դեպքում՝ իրենք վազում են, իսկ մենք տեղում կանգնած ենք: Նմանատիպ շատ հարցեր կան, որոնք մեզ մտահոգում են, համոզված ենք, որ ամիսների ընթացքում շատ մեծ ընկերություններ մեր երկրից կգնան, իսկ նրանք մեր երկրում հարկեր են վճարում»,եզրափակում է Դավիթ Գրիգորյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանՍիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյաՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները
Ամենադիտված