Ահաբեկիչները Սիրիայի Ղնեմիե գյուղում ոչնչացրել են հայկական եկեղեցին
Ուշադրության կենտրոնումՍիրիայի բանակի կողմից Լաթաքիայի նահանգում ահաբեկիչներից ազատագրված Ղնեմիե գյուղում ոչնչացվել է հայկական «Սուրբ Գեւորգ» եկեղեցին եւ ավետարանական եկեղեցին: Այս մասին հաղորդում է Arevelk կայքը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մանար» բարբերականը:
Բացի եկեղեցիներից, «Ջեբհատ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները ոչնչացրել են ոչ միայն քրիստոնեական իրերը, այլեւ տներն ու գերեզմանոցը: 4 տարի առաջ այս գյուղի բնակիչները ստիպված էին լքել բնակավայրը՝ ահաբեկիչների հարձակումներից պաշտպանվելու համար: Հայկական եկեղեցին այս գյուղում կառուցվել է 1875 թվականին, սակայն հայերն այս գյուղում ապրում են ավելի քան 300 տարի: