Սինդի Քրոուֆորդը մտադիր չէ ավարտել կարիերան
LifeՍինդի Քրոուֆորդը մտադիր չէ ավարտել կարիերան։ Երեկ լուրեր էին տարածվել այն մասին, որ 49-ամյա մոդելն ավարտում է իր կարիերան: Բայց Սինդին Instagram-ում հանգստացրել է իր բոլոր երկրպագուներին՝ վստահեցնելով, որ առայժմ մտադիր չէ լքել իր մոդելային բիզնեսը, եւ նրա խոսքերը ճիշտ չեն հասկացել։

«Ամեն տարի ես իմ երեխաներին ասում եմ, որ հեռանում եմ բիզնեսից։ Դա արդեն մեր ընտանիքում կատակի է վերածվել։ Բայցեւայնպես ամեն տարի բացվում են հնարավորություններ, որոնք ինձ հետաքրքիր են։ Ճիշտ է, ես հիմա փորձում եմ կենտրոնանալ բիզնեսի, ընկերներիս ու ընտանիքիս վրա, բայց ես ոչ մի վերջնական հայտարարություն չեմ արել (ոչ բոլոր հոդվածներն են համապատասխանում իրականությանը)։ Վերջին 30 տարիներին ինձ դուր էր գալիս լինել նորաձեւության ինդուստրիայի մի մասը, այդ ժամանակահատվածում ես շատ բան եմ սովորել։ Այնպես որ երբեք մի ասա «երբեք»։ Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել էր Սինդին իր Instagram–ի էջում՝ հրապարակելով այն լուսանկարը, որոնք նկարազարդել էր ամսագրում վերջերս հրատարակված հոդվածը։