Իրանը uպառնում է hարվածել Ծոցի էներգետիկ և ջրային համակարգերին, եթե Թրամփն իրագործի էլեկտրացանցին hարվածելու իր uպառնալիքը. Reuters ՄՍԾ աշխատակիցը որպես կաշառք ստացած մեկ ամսվա նպաստի չափով գումարի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Ճապոնիան Հորմուզի նեղուցում անվտանգnւթյան ապահnվման պարտավորություններ չի ստանձնել. նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մաh պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Անհայտ անձինք hրդեհել են շտապօգնության չորս մեքենա Թաղամասերից մեկում հզnր պայթյnւն է տեղի ունեցել. վնաuվել է երեք շենք Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ Պետական գործերի նախագահի պաշտոնում Օդանավակայանում ինքնաթիռը բшխվել է հրշեջ մեքենային․ վիրավnրներ կան (տեսանյութ) Ադրբեջանական դատարաններում հայ գերիների նկատմամբ կայացված քաղաքական վճիռներից հետո այս թեմայի շուրջ ուշադրությունը էականորեն նվազել է․ Տիգրան Աբրահամյան Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է


Արդյո՞ք այսօրվա տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում շատ թե քիչ մեղմել փոշու ազդեցությունը և տարածման շրջանակները

Հասարակություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության մասին պատկերացումն ամբողջական չի լինի, եթե լույս չսփռվի Քաջարանի հանքային դաշտին ու գործող հանքավայրին, դրանց ծագումնաբանությանն ու հետազոտման պատմությանը, իրականացվող հետախուզական աշխատանքներին, բացահանքի աշխատանքների պլանավորմանն ու պայթեցումների բացասական հետևանքների նվազեցմանը, դատարկ ապարների լցակույտերի տեղի ընտրությանը և երկրաբանությանն առնչվող մյուս հարցերին:

Մեզ հետաքրքրող այդ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով զրույցի հրավիրեցինք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանին:

Արման Վարդանյանը (ծնված 1981 թ.) մասնագիտությամբ երկրաբան է, երկրաբանական գիտությունների թեկնածու, ունի օգտակար հանածոների հետախուզման և արդյունահանման բնագավառում 21 տարվա աշխատանքային փորձ, տևական ժամանակ զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ: 2016-ից աշխատում է ԶՊՄԿ-ում, նախ՝ ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական, ապա՝ Լեռնային պլանավորման դեպարտամենտի ղեկավար, 2022-ի մայիսից՝ ընկերության տեխնիկական տնօրեն:

- Պարոն Վարդանյան, կուզենայինք նախևառաջ ծանոթանալ ընկերության տեխնիկական տնօրենի գործառույթներին, ո՞ր ենթակառույցներն են գտնվում տեխնիկական տնօրենի ենթակայության ներքո կամ համակարգվում են Ձեր կողմից։

- Տեխնիկական տնօրենը, որպեսզի պարզ լինի, նախկին խորհրդային համակարգում՝ ձեռնարկության գլխավոր ինժեներն էր կամ գլխավոր ճարտարագետը: Համակարգում եմ լեռնատեխնիկական ծառայության, զարգացման ծրագրերի դեպարտամենտի, երկրաբանահետախուզական ծառայության աշխատանքները և լաբորատորիաների գործունեությունը:

Ի՞նչ է իրենից այսօր ներկայացնում Քաջարանի հանքային դաշտը և՛ տարածքի, և՛ պարունակության տեսակետից։

- Հանքային դաշտը լայն հասկացություն է. Քաջարանի հանքային դաշտը զբաղեցնում է մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք և ներառում է մի շարք հանքավայրեր ու հանքերևակումներ, այդ թվում՝ Քաջարանի պղինձ-պորֆիրային հանքավայրը:

Մեր գործունեությունն առնչվում է Քաջարանի հանքավայրին, որը զբաղեցնում է մոտավորապես վեց քառակուսի կմ տարածք:

Քաջարանի հանքավայրի պաշարները վերջին անգամ հաստատվել են 2006 թվականին, վերջերս նորից վերահաշվարկ ենք կատարել, որի արդյունքները փորձաքննության փուլում են՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում: Ըստ այդ վերահաշվարկի՝ հանքաքարի գնահատված պաշարները կազմում են մոտ երկու միլիարդ տոննա:

Սրան զուգահեռ կատարվում է նաև պաշարների գնահատում միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Այդ աշխատանքները պատվիրվել է WSP ընկերությանը, որն այժմ լեռնահանքային ոլորտի աշխարհում ամենամեծ խորհրդատվական ընկերությունն է։ Սպասվում է, որ պաշարների գնահատման վերջնական հաշվետվությունը պատրաստ կլինի այս տարվա մարտի վերջին։

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ձեր կողմից նշված միջազգային ստանդարտը։ Ի՞նչ է դա նշանակում Քաջարանի հանքավայրի համար։

- Այն կանադական ազգային ստանդարտ է, սակայն ընդունված է ամբողջ աշխարհում։ Հանքավայրերի գնահատման այդ ստանդարտը մշակվել է 1997 թ. տեղի ունեցած՝ այսպես կոչված «Bre-X» սկանդալից հետո՝ հանքավայրերի չհիմնավորված գնահատականներից ներդրողներին պաշտպանելու նպատակով։ Այդ ստանդարտով կանոնակարգվում է պաշարների գնահատումը՝ սկսած հորատումից, նմուշարկումից, նմուշների փաթեթավորումից, լաբորատոր անալիզների վերահսկումից մինչև տնտեսական և երկրաբանական հաշվարկներ։

Մինչ այդ՝ Կանադական «Bre-X Minerals» ընկերությունը կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Ինդոնեզիայում գնահատել էր ոսկու հսկայական հանքավայր՝ 6200 տոննա ոսկու պաշարով, ինչն այդ ժամանակվա համաշխարհային հաստատված պաշարների ութ տոկոսն էր կազմում։ Ընկերության կապիտալիզացիան՝ չհիմնավորված այդ գնահատականի շնորհիվ, անցել էր վեց միլիարդ դոլարը։ Կեղծիքը բացահայտվելուց հետո տեղի ունեցավ սկանդալ Տորոնտոյի արժեթղթերի բորսայում, և բազմաթիվ ներդրողներ ակնթարթորեն կորցրեցին իրենց ներդրումները։

Ի դեպ, նկարագրածս դեպքերի մասին ֆիլմ կա նկարահանված 2016 թվականին, կոչվում է «Ոսկի», մեր ոլորտով հետաքրքրվողներին խորհուրդ կտամ դիտել։

Այս  պահանջներին համապատասխան պաշարների գնահատում ունենալը Քաջարանի համար կնշանակի, որ դրանց քանակն ու որակը յուրաքանչյուր միջազգային ֆինանսական ու ներդրումային կառույցի համար կլինեն միանշանակ հավաստի։

- Տարիներ առաջ, օրինակ, տեսակետ էր շրջանառվում, թե աշխարհի մոլիբդենի պաշարների մոտ ութ տոկոսը հենց այդ հանքավայրում է, թե Քաջարանի հանքավայրի շահագործումը կբավականացնի երկու հարյուր տարի և ավելի։

- 2021 թ. դրությամբ մոլիբդենի համաշխարհային պաշարները գնահատվել են մոտ 16 մլն տոննա։ Քաջարանի հանքավայրում մոլիբդենի պաշարները կազմում են դրանց մոտ հինգ տոկոսը։ Սակայն տարեկան մենք արտադրում ենք մոլիբդենի համաշխարհային արտադրանքի երեք տոկոսից մի փոքր ավելի։ Հայաստանն այդ ցուցանիշով աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցնում։ Առաջին տեղում Չինաստանն է՝ համաշխարհային արտադրանքի ավելի քան 40 %-ով։

Քաջարանի հանքավայրը շահագործվում է արդեն 70 տարի, և, ինչպես արդեն նշեցի, Քաջարանի հանքավայրի պաշարներն այս պահի դրությամբ մոտ երկու միլիարդ տոննա են կազմում, ինչը նշանակում է, որ ներկա արտադրողականության պայմաններում հանքավայրի պաշարները կբավարարեն ևս 100 տարի, ու հանքավայրի կյանքի ընդհանուր տևողությունը կլինի 170 տարի, եթե, իհարկե, մինչ այդ նոր պաշարներ չհայտնաբերենք Քաջարանի հանքային դաշտում։

Պետք է նշեմ, որ Քաջարանի հանքավայրից օգտակար հանածոների արդյունահանման գործող թույլտվության համաձայն՝ մինչև 2041 թ. հանքաքարի արդյունահանումը կատարվելու է այս պահին գոյություն ունեցող բացահանքում՝ առանց այն ընդլայնելու։

- Մեր ընթերցողին կարող են հետաքրքրել նաև  բացահանքում իրականացվող պայթեցումները։ Որքան գիտենք, նույնպես Ձեր համակարգման ոլորտն է:

Արդյո՞ք տարիների ընթացքում փոխվել է պայթեցումների տեխնոլոգիական պրոցեսը:

- Այո, հորատապայթեցման աշխատանքների նախագծումները ևս կատարվում են մեզ մոտ՝ լեռնատեխնիկական ծառայության պլանավորման և նախագծման բաժնում: Կարելի է ասել՝ դա շահագործման սկիզբն է, ամեն ինչ սկսվում է այդտեղից:

Ըստ նախօրոք հաստատված արդյունահանման պլանի՝ առանձնացվում են օպտիմալ պայթեցման բլոկներ տվյալ ամսվա համար, և կազմվում է դրանց պայթեցման ժամանակացույցը։ Պայթեցնողներն ըստ անձնագրի սխեմայի՝ կատարում են լիցքավորում և պլանավորված օրն իրականացնում պայթեցումը։

Մի խոսքով՝ մենք նախագծում ենք, բացահանքում էլ իրականացվում է:

Բավականին պատասխանատու գործ է և՛ մեզ համար, և՛ բացահանքի:

Տեխնոլոգիական պրոցեսի մեջ, անշուշտ, փոփոխություններ կատարվել ու կատարվում են. նոր նյութեր, պայթեցման նոր միջոցներ՝ գործընթացն ավելի անվտանգ դարձնող և ավելի քիչ հետևանքներ առաջացնող: Այժմ փորձնական ներդնում ենք այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան մինչև 20 % պակաս պայթուցիկ կիրառելով ստանալ նույն արդյունքը։ Բացի դա, պայթեցումների ճիշտ նախագծումը և մոդելավորումը թույլ են տալիս նվազագույնի հասցնել պայթեցումների հետևանքով առաջացող վիբրացիաները. այնպես է նախագծվում հորատանցքերի պայթեցման հաջորդականությունը, որ տվյալ բլոկի, օրինակ, 100 հորատանցքը միաժամանակ չեն պայթում, և ցանկացած երկու հորատանցքի պայթյունների միջև կա առնվազն 25 միլիվայրկյան ընդմիջում։ Սա էականորեն նվազեցնում է ցնցումները բացահանքում և հարակից գոտիներում։

- Ինչպե՞ս եք հաշվարկում ցնցումների ազդեցությունը… Հատկապես ամռանը շատ է խոսվում պայթեցման հետևանքով առաջացած փոշու տարածման մասին:

Արդյո՞ք այսօրվա տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում շատ թե քիչ մեղմել փոշու ազդեցությունը և տարածման շրջանակները:

- Ցնցումների ազդեցությունը, վիբրացիան նախագծման փուլում հաշվարկվում են հատուկ ծրագրով, այսինքն՝ պայթեցումը որքան հեռավորության վրա ինչ ազդեցություն կունենա: Ուստի և՝ բնակավայրերին մոտ գտնվող բլոկներն ավելի փոքր են լինում, հորատանցքի տրամագիծը՝ նույնպես, լիցքերն ավելի քիչ են լինում, որպեսզի հետևանքներն ավելի մեղմ լինեն:

Դրանից զատ՝ ընկերությունը նախաձեռնել է սեյսմիկ մոնիթորինգի համակարգի նախագծում, հետագայում՝ ներդրում: Այդ համակարգի տվիչները (датчики) կտեղադրվեն Քաջարան քաղաքում և գյուղում, բնակելի շենքերում և տներում, որպեսզի ամեն մի պայթեցումից առաջացած ցնցումները գրանցվեն տվյալ կետերում ու վերահսկվեն:

Արդյունքում կունենանք ստույգ չափված տվյալներ՝ ի՞նչ ազդեցություն են ունենում պայթեցումները տարբեր կետերում։

Փոշու ազդեցության մասին. փոշի կա, ճիշտ եք: Ընկերության այս տարվա բյուջեով պլանավորված է ձեռք բերել այսպես կոչված ջրային թնդանոթներ, որոնք տեղակայվելու են պայթեցման հրապարակների անմիջական հարևանությամբ։ Յուրաքանչյուր պայթեցումից անմիջապես հետո այդ «թնդանոթները» մեծ ճնշման տակ ջուր են ուղղելու դեպի պայթեցված բլոկ, ինչի հետևանքով առաջացած փոշին անմիջապես նստելու է՝ չհասցնելով վերև բարձրանալ: Այս մեթոդի ներդրումից հետո՝ պայթեցումների հետևանքով փոշու մակարդակը գրեթե կզրոյանա։

- Ընկերության քննադատները հաճախ են հայտարարում, թե բացահանքի շահագործման տեղամասերը որոշում եք ընտրովիության սկզբունքով՝ հարուստ երակներին նախապատվություն տալով:

Արդյո՞ք գործնականում հնարավոր է նման մոտեցմամբ իրականացնել բացահանքի շահագործումը, թե՞ դա անհիմն խոսակցություն է:

- Նախ՝ երակներ կամ հարուստ երակներ չկան հանքավայրում: Եղել են ժամանակին՝ 50-60-ական թվականներին: Այդ ժամանակ էլ արդյունահանվել են՝ ստորգետնյա շահագործմամբ: Դրանից հետո շահագործումն իրականացվել է բաց եղանակով: Իսկ բաց եղանակով շահագործման ժամանակ հանքանյութը հանվում է ամբողջապես: Տրամաբանական չէ և հնարավոր չէ՝ մի մասը հանել, մյուսը՝ ոչ:

Հիմա այդ երակները, ինչպես նշեցի, չկան, վերևի հորիզոններում էին դրանք:

Սակայն հանքավայրի ներսում, հատկապես հանքավայրի հարավային մասում կան բարդ կառուցվածքով տեղամասեր, որտեղ հանքաքարի մեջ առկա են դատարկ ապարների գոտիներ: Եվ եթե այդ դատարկ գոտիները չհանենք, ապա չենք կարող խորանալ ու հանույթ իրականացնել:

Ներկայումս և՛ հանքաքարն է հանվում, և՛ դատարկ ապարների գոտիները: Եթե այդպես չարվի՝ բացահանք, որպես այդպիսին, չի առաջանա, կլինեն ուղղաձիգ պատերով փոսեր, որոնք պարզապես կփլվեն:

Այնպես որ՝ այսպես կոչված հարուստ երակների շուրջ խոսակցությունները մասնագիտական տեսակետից անհեթեթ են:

- Ձեր ղեկավարման ներքո է գտնվում նաև զարգացման ծրագրերի դեպարտամենտը, ինչը բավականին հետաքրքիր ոլորտ է:

Փոքր-ինչ ներկայացրեք, խնդրեմ, դեպարտամենտի գործառույթները:

- Եթե համառոտ ասեմ, ապա ընկերության արտադրության զարգացման հետ կապված բոլոր ծրագրերը որպես տեխնիկական առաջադրանք ձևավորվում և փաստաթղթավորվում են այդտեղ։ Այնուհետև այդ ծրագրերի հետ կապված բոլոր նախագծային աշխատանքներն ուղեկցվում և վերահսկվում են այդ դեպարտամենտում։ Այդտեղ են նաև վերահսկվում ընկերության կողմից ձեռք բերվող բոլոր սարքավորումների տեխնիկական պահանջներին համապատասխանությունը և կատարվում բոլոր սարքավորումների հաշվառումները։

Այժմ ընկերության համար բոլոր նախագծային աշխատանքները կատարում են կապալառու ընկերությունները, սակայն զարգացման ծրագրերի դեպարտամենտում նախաձեռնել ենք սեփական կոնստրուկտորանախագծային բյուրոյի ձևավորում՝ նախագծային աշխատանքների ծավալի մի մասը մեր ուժերով կատարելու նպատակով։

- Եվ վերջին հարցը, որ նաև ներկայումս հանրային քննարկումների, իրարամերժ կարծիքների տեղիք է տալիս. տարեկան որքա՞ն հանքաքար հանելու թույլտվություն ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

- Ըստ հաստատված նախագծի և արդյունահանման գործող թույլտվության՝ ընկերությանը թույլ է տրված արդյունահանել և վերամշակել տարեկան 22 միլիոն տոննա հանքաքար, ու այս ծավալը մենք երբևէ չենք գերազանցել։

Այն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԻրանը uպառնում է hարվածել Ծոցի էներգետիկ և ջրային համակարգերին, եթե Թրամփն իրագործի էլեկտրացանցին hարվածելու իր uպառնալիքը. Reuters ՄՍԾ աշխատակիցը որպես կաշառք ստացած մեկ ամսվա նպաստի չափով գումարի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Ճապոնիան Հորմուզի նեղուցում անվտանգnւթյան ապահnվման պարտավորություններ չի ստանձնել. նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մաh պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Անհայտ անձինք hրդեհել են շտապօգնության չորս մեքենաԹաղամասերից մեկում հզnր պայթյnւն է տեղի ունեցել. վնաuվել է երեք շենք Մենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Անհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ Պետական գործերի նախագահի պաշտոնում Օդանավակայանում ինքնաթիռը բшխվել է հրշեջ մեքենային․ վիրավnրներ կան (տեսանյութ)Ադրբեջանական դատարաններում հայ գերիների նկատմամբ կայացված քաղաքական վճիռներից հետո այս թեմայի շուրջ ուշադրությունը էականորեն նվազել է․ Տիգրան Աբրահամյան Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է Հրդեհի հետևանքով երեք մարդ է զnհվելԼույս չի լինի. ՀասցեներԱՄՆ-ը դիտարկում է ցամաքային գործողություն՝ Իրանի Խարկ կղզին գրավելnւ համար. The Jerusalem Post ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Դոլարն էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին» Որքա՞ն կտուգանվեք, եթե խուսափեք զինվորական վարժանքներից կամ զորավարժություններիցՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է մարզական հավաքականըՄի շարք հասցեներում գազ չի լինիԼույս չի լինի մարտի 23-ին և 24-ին. հասցեներՊուլկովոյում անօդաչուների հարձակման պատճառով 85 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել. ևս մեկ օդանավ աղետի ազդանշան է տվելՎթար Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին. կա 2 տուժածՏեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱրշակունյաց պողոտայում բախվել են «BMW»-ն և «Mercedes G»-ն․ 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանն էԱրևի բացակայությունը խնդիր չէ՞. կյանքը կարող է գոյություն ունենալ թափառող մոլորակների արբանյակների վրա «Բարսելոնային» հաղթանակ բերեց Արաուխոյի գոլըԵրևանում 18-ամյա վարորդն անցել է կանաչ խոտածածկի վրայով, բախվել 2 մեքենայի. կա զոհ «Շները երեխայի էին գզել», «Զիբիլը թափելիս 20-25 շուն հարձակվում են»Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է. մանրամասներՀիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդՓաշինյանը ներողություն է խնդրում արցախցի կնոջիցԱյսօր առավոտյան դատապարտյալ է դիմել փախուստիՇրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ ԿարապետյանԻրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսներըՍտամբուլի կենտրոնում երկու բնակելի շենք է փլուզվելԱվտովթար Հրազդան քաղաքում․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Ուժեղ Հայաստանի Ուժեղ Աբովյան. Նարեկ Կարապետյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան ՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ամենադիտված