Թուրքիայում երկու մահապարտ է ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայի Այդըն նահանգի Սյոքե գավառում ձերբակալվել է երկու մահապարտ, որոնցից մեկը կին է եղել: Ենթադրվում է, որ նրանք Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Ձերբակալվածների վրա ամրացված է եղել պայթուցիկ, իսկ ձեռքերում՝ Կալաշնիկովի ինքնաձիգներ: Մահապարտները տեղափոխվել են անվտանգության վարչության համապատասխան ստորաբաժանում: