Մետրոյի Աջափնյակ կայարանը մոտ երկու տարուց կառուցված կլինի
Ուշադրության կենտրոնումՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ քաղաքային զարգացման ծրագրերում Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծանախահաշվարկային աշխատանքների համար։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ աշխատանքները երեք փուլից են բաղկացած. «Առաջին փուլն իրականացվել է, աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, և կարիք կա հաջորդ փուլերի համար վճարել նախագծող ընկերությանը»։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մետրոյի կայարանի կառուցման աշխատանքներին, նշեց, որ, նախնական հաշվարկներով, շինարարությունը տևելու է 48 ամիս․ «Այսինքն, երկու տարում մենք կայարանը կկարողանանք կառուցել»։