Լավրովի երկիմաստ ուղերձը. ի՞նչ է լինելու Լաչինի միջանցքի հետ
ՄիջազգայինՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հայաստանում շատերն էին հետևում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցին ու հատկապես այն համատեքստում, որ դա կարող է ազդեցություն ունենալ Լաչինի միջանցքի ճակատագրի հարցում:
Բաքվում այդ հարցն, իհարկե, քննարկվել է:
Լավրովը նշել է, որ Լաչինի միջանցքի ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ առաջին համաձայնությանը, որով անցակետ նախատեսված չէ։ Բայց միջանցքը պետք է օգտագործվի միայն քաղաքացիական տեղաշարժի նպատակով։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետերի ստեղծում չի նախատեսում», - երեկ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։
Հայկական ԶԼՄ-ները երեկ կենտրոնացել էին Ռուսաստանի ԱԳ նախարարի ասուլիսի այս դրվագի վրա՝ միջանցքի հարցում ընդգծելով Երևանի ու Մոսկվային դիրքորոշումների ընդհանրությունը:
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Լավրովի խոսքը շարունակություն ունի ու հանգում է նրան, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի վրա տեխնիկական ստուգման հավելյալ միջոցներ կարող են ներդրվել:
Սրա մասին Հայաստանում քիչ խոսվեց, սակայն խնդիրն էական է, որովհետև ենթադրում է Լաչինի միջանցքում ադրբեջանական գոնե անուղղակի ներկայության հաստատում:
Կասկածից վեր է, որ Լաչինի միջանցքը՝ վերաբացվելու պարագայում, այլևս նախկին ռեժիմը չի ունենալու:
Վահրամ Բագրատյան