Պուտին եւ Մերկելը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Ուկրաինայի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, ղեկավարները պայմանավորվել են «շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը այսպես կոչված նորմանդական ձեւաչափի շրջանակներում, ներառյալ մոտ օրերս արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացումը»:
«Հանգամանորեն քննարկվել Է Ուկրաինայի ճգնաժամային իրադրության կարգավորման պրոբլեմատիկան: Փոխադարձ շահագրգռություն Է հայտնվել կողմերի շփման գծում կայուն խաղաղության ապահովման հարցում եւ ընդգծվել Է, որ 2015 թվականի փետրվարի 12-ի Մինսկի համաձայնությունների ամբողջական իրագործումն ալյընտրանք չունի»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Կրեմլի տվյալներով՝ «շոշափվել են կոնկրետ հարցեր, որոնք վերաբերում են Ուկրաինայում Սահմանադրական բարեփոխման անցկացմանը եւ Դոնբասում տեղական ընտրությունների կազմակերպմանը՝ Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչների հետ համաձայնեցված օրենսդրությամբ»: Ղեկավարները նաեւ կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործակցության մի շարք հարցերի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: