Հերմինե Հարությունյանը Փաշինյանի որոշմամբ ազատվել է պաշտոնից
ՔաղաքականությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հերմինե Հարությունյանն ազատվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում զբաղեցրած պաշտոնից:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հերմինե Միրանի Հարությունյանին 2023 թվականի փետրվարի 27-ից ազատել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Հերմինե Հարությունյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ։