Սիրիական զորքերը հարձակման են անցել Հալեպից հյուսիս ընկած շրջանում
ՄիջազգայինՍիրիական բանակի մարտիկները հարձակման են անցել Հալեպից (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վրա) հյուսիս ընկած շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Մայադին» հեռուստակայանին: Ըստ նրա տեղեկատվության, զորքերը սրընթաց մոտենում են շիաներով բնակեցված Նոբուլ եւ Էզ Զահրա քաղաքներին, որոնք շրջապատված են անօրինական կազմավորումների կողմից: Մարտեր են ծավալվել դրանց հարեւան Հարդաթնեյն եւ Ռատիան բնակավայրերի համար:
Ըստ «Ալ Մայադին»-ի տեղեկությունների, գործողության ընթացքում սպանվել Է առնվազն 30 ահաբեկիչ:
Փետրվարի 1-ին սիրիացի զինծառայողները հանգուցային դիրքեր են գրավել Թել Ջբեյն եւ Դվեյր Էզ Զեյթուն գյուղերի մոտ՝ Հալեպի հյուսիսում փակելով հակառակորդի մատակարարման ուղիները:
Կառավարական բանակի՝ դեպի Թուրքիայի հետ սահման առաջխաղացման սպառնալիքը, որը գտնվում Է 15-20 կիլոմետր հեռավորության վրա, խուճապ Է առաջացրել զինյալների շարքերում: Սահմանամերձ Աազազ քաղաքում, որտեղ գտնվում Է նրանց թիկունքային բազան, համատարած մոբիլիզացում Է հայտարարված: Հալեպից հյուսիս սիրիական զորքերին դիմակայում են 20-ից ավելի զինված խմբավորումներ, որոնք մտնում են ««Ջեյշ աշ Շամ» թուրքամետ կոալիցիայի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: