Գրիպի համաճարակ է արձանագրված Ռուսաստանի 74 տարածաշրջաններում
ՄիջազգայինՌԴ-ի 74 սուբյեկտներում արձանագրվել Է շաբաթական համաճարակային շեմերի գերազանցում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում: «Ընթացիկ տարվա 4-րդ շաբաթին (25.01.2016-31.01.2016) նկատվում Է գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակով հիվանդացության համաճարակային վերելք , ըստ միագումար բնակչության շաբաթական համաճարակային շեմերի գերազանցում Է նշված Ռուսաստանի Դաշնության բոլոր ֆեդերալ օկրուգների 74 սուբյեկտներում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ շրջանառվող շնչառական վիրուսների կառուցվածքում շարունակում Է ավելանալ գրիպի վիրուսի բաժինը (մինչեւ 81 տոկոս)՝ A(H1N1)2009 գրիպի գերակշռությամբ: Նաեւ գրանցվում են A(H3N2) եւ B գրիպով հիվանդանալու դեպքեր:
ՌԴ-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ սպասվում Է, որ այս շաբաթ Ռուսաստանում գրիպով հիվանդացությունը կհասնի իր բարձրակետին, ինչից հետո կսկսի նվազել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: