Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հարգելի համաքաղաքացիներ,
Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ փետրվարի 23-ի տոնական միջոցառումներին ընդառաջ, այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը՝ 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքում անցկացվելու են վարժանքներ։
Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել։
Գյումրու համայնքապետարան