Մայք Հաքաբին որոշեց չշարունակել պայքարն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար
ՄիջազգայինԱրկանզասի նահանգի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, որը ներկայացնում Է Հանրապետական կուսակցությունը, որոշում Է ընդունել չշարունակել պայքարն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչը փետրվարի 2-ին հայտնել Է Twitter միկրոբլոգների սոցիալական ցանցի իր Էջում:
«Ես պաշտոնապես դադարեցնում եմ իմ մասնակցությունը: Շնորհակալ եմ անձնվեր աջակցության համար»,-գրել Է Հաքաբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: