Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը


«Անցյալ տարվա կտրվածքով համայնքներում իրականացվել է ավելի քան 3 միլիարդ դրամի ծրագիր, ներառյալ՝ մարզային սուբվենցիոն ծրագրերում ԶՊՄԿ մասնակցությունը»․ Արթուր Նիկողոսյան

Հասարակություն

Syuniacyerkir.am-ը գրում է․

Իր գործունեության յոթ տասնամյակը բոլորած Զանգեզուրի կոմբինատը շարունակում է աշխատանքային երթը դժվարություններով լեցուն մեր օրերում՝ ծանրակշիռ ներդրում ունենալով երկրի պետական գանձարանում և Սյունիքում սոցիալ-տնտեսական ներդաշնակություն ապահովելու գործում:

Հանքարդյունաբերական հսկայի հավասարակշռված և արդյունավետ գործունեությունը պայմանավորված է նաև ընկերության նոր բաժնետերերի, ղեկավար թիմի ողջամիտ աշխատանքով:

Ուստի և կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով կարևոր համարեցինք զրույցների շարքը ընկերության ղեկավարների հետ:

Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, ով շուրջ 30 տարվա մասնագիտական փորձ ունի լեռնամետալուրգիայի ոլորտում։

Արժանացել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանի (2009 թ.)։

2021 թվականին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ նշանակվելուց առաջ (2017 թվականից) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ վարչական տնօրենն էր։ Մինչ այդ նույն ընկերությունում զբաղեցրել է գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը (2011-2017 թթ.)։

Ստանձնել է մի շարք վարչական պաշտոններ՝ ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայկական համայնքների վարչության պետ (2009-2011 թթ.), «Ակունք ֆիրմ» ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ (2006-2009 թթ.), «Բելուգա» ՍՊԸ գործադիր տնօրեն (Լոս Անջելես, ԱՄՆ, 2005-2006 թթ.), «Ար ընդ Ար» ՍՊԸ գլխավոր տնօրեն (Լոս Անջելես, ԱՄՆ, 1998-2005 թթ.)։ Աշխատել է Լեռնամետալուրգիայի ինստիտուտում՝ ինժեներ (1996-1998 թթ.)։

Արթուր Նիկողոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի մագիստրոսի որակավորում է ստացել 2019 թվականին,  ուսանել է նախ՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական բաժնում, այնուհետև՝ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի ասպիրանտուրայում (1996-1998 թթ.)։

- Պարոն Նիկողոսյան, Ձեր ներկայիս կարգավիճակում առաջին հարցազրույցն է մեր պարբերականին, և չենք կարող չօգտագործել առիթն ու մեր երախտագիտությունը չհայտնել. Ձեր աջակցությամբ 2021-ին հրատարակվեց «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի՝ Շուշիին նվիրված համարը, Ձեր աջակցությամբ 2022-ին հրատարակվեց «Սյունյաց երկիր» թերթի բացառիկ համարը՝ նվիրված Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված 228 սյունեցիներին: Դրանք իսկապես մնայուն գործեր են, որոնք պահվում են նաև մեր ազգային պահոցներում ու ընթերցվելու են գալիք սերունդների կողմից նույնպես: Մի խոսքով՝ հարգանք Ձեզ այդ ամենի համար:

- Ձեզ նույնպես շնորհակալ եմ՝ այդ կարևոր գործերը նախաձեռնելու համար։ Մենք մասնակցել ենք ուժերի ներածին չափով։ Կարծում եմ, իսկապես, կարևոր նախաձեռնություններ էին։

- Լրացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակը: Դա իրադարձություն է ոչ միայն հանքագործների սյունիքյան ընտանիքում, այլև ամբողջ հանրապետության տնտեսական ու գործարար աշխարհում: Ձեր շնորհավորական խոսքն ընկերության աշխատակիցներին, վետերաններին և բոլոր նրանց, որոնց նվիրումի շնորհիվ կերտվել է արարման 70-ամյա ուղին:

- Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իսկապես Հայաստանի տնտեսության գոհարն է։ Այս ձեռնարկությունը կրթել է աշխատանքի, գիտության, արդյունաբերության իրական արժեքն իմացող պրոֆեսիոնալների մի քանի սերունդ։ 70 տարին պատկառելի տարիք է նույնիսկ հանքարդյունաբերական հսկայի համար։ Կոմբինատն այդ տարիքին է հասել բազմաթիվ ձեռքբերումներով, հպարտ անցյալով, և վստահ եմ՝ էլ ավելի մեծ ձեռքբերումներով լի ապագայով, ու դրանում ոչ միայն մեր կոլեկտիվի, այլև Քաջարան և Կապան համայնքների մեծ ավանդը կա։ Մաղթում եմ, որ հաջորդ տարիներին մենք բոլորս հպարտորեն կարողանանք ասել՝ ԶՊՄԿ-ն նաև աշխարհի ամենամոդեռն, ամենաառաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ, օրինակելի արդյունաբերողների շարքում է։ 

- Մեզանում քչերը  գիտեն, որ Ձեր նախնիները, դեռևս 20-րդ դարասկզբին, անմիջական մասնակցություն են ունեցել մեր երկրամասի ու հատկապես Կապանի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այդ մասին կուզենայինք մի փոքր ավելի հանգամանալից իմանալ:

- Սյունիքը մայրական կողմիս հայրենիքն է, և մեր ընտանեկան պատմությունները 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի Սյունիքի պատմության հետ սերտորեն կապված են։ Մայրս Խոջամիրյանների (Խոջամիրովների) գերդաստանից է։ Մորս պապը Սմբատ Խոջամիրովն է, ով 19-րդ դարի երկրորդ կեսին Սյունիքի հանքարդյունաբերության պատմության կերտողներից էր։ Մասնավորապես՝ Կավարտի հանքի հայտնագործողը և դրանից սկիզբ առած մի քանի այլ հանքարդյունաբերական ծրագրերի սեփականատերը։ Ընտանեկան պատմությունը, ինչպես այդ շրջանի բոլոր ձեռնարկատերերինը, հետագայում տրագիկ շրջադարձ է ունեցել՝ կուլակաթափություն, աքսոր, և այլն։ Բայց մորս ընտանիքում հպարտությամբ էին հիշում, որ մեր նախնիները Հայաստանի ինդուստրիացման ակունքներում են կանգնած եղել։

Ես հանքարդյունաբերության ոլորտում պատահական մարդ չեմ, հայրս այս ոլորտում մեծ ավանդ ունի, կրթությունս նույնպես այս ոլորտում եմ ստացել։ Բայց այն, որ ճակատագիրն ինձ 2011 թվականից բերեց Սյունիք՝ սկզբում Ագարակի կոմբինատ, հիմա նաև՝ ԶՊՄԿ, ինձ համար խորհրդանշական է և պարտավորեցնող։

- Երբ Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի մեծ մասն անցավ նոր սեփականատիրոջը, երբ ընկերության ղեկավարումը վստահվեց Ձեր թիմին, անմիջապես ասեկոսեներ շրջանառվեցին, թե իբր աշխատողների կրճատումներ են լինելու, թե իբր ինչ-ինչ գործող սոցիալական ծրագրերից եք հրաժարվելու...

Իհարկե, ընկերությունն անմիջապես հերքեց այդ խոսակցությունների հավաստիությունը:

Ընկերությունը  միշտ էլ սոցիալական որոշակի պատասխանատվություն է կրել մարզի և մասնավորապես ազդակիր Քաջարան, Կապան, համայնքներում:

Հետաքրքիր է՝ որքա՞ն ներդրումներ է կատարել ընկերությունը նշված համայնքներում իրականացվող սուբվենցիոն (և ոչ միայն) ծրագրերում՝ ասենք՝ 2022-ի կտրվածքով:

Ներկայումս սոցիալական ի՞նչ ծրագրեր է իրականացնում ընկերությունը Սյունիքի մարզում և մասնավորապես ազդակիր համայնքներում:
Առավել ուշագրավ ծրագրերից մի քանիսը...

- Եթե խոսենք թվերով, ապա անցյալ տարվա կտրվածքով համայնքներում իրականացվել է ավելի քան 3 միլիարդ դրամի ծրագիր, ներառյալ՝ մարզային սուբվենցիոն ծրագրերում ԶՊՄԿ մասնակցությունը։ Չկա ոլորտ, որտեղ ներդրում արած չլինենք։ Անցյալ տարի հիմնանորոգվեց Կապանի մարզադաշտը, իրականացվեցին բնակելի շենքերի նորոգման, մարզային ենթակառուցվածքների բարեկարգման մի շարք ծրագրեր։ Ինձ համար առանձնապես գնահատելի են կրթական ոլորտում մեր ներդրումները, երիտասարդ տաղանդների աջակցությունից մինչև մարզական և մշակութային ծրագրերը, մեր նպատակը երկարաժամկետ արժեքների ստեղծումն է։

Ընդհանրապես, ես կուզեի, որ սոցիալական ներդրումների արդյունավետությունը չափվեր ոչ թե գումարով, այլ ստեղծած սոցիալական, տնտեսական արժեքով։ Սոցիալական ծրագրերը չպետք է ինքնանպատակ լինեն։ Կարելի է պարզապես փող բաժանել բնակիչներին, բայց դա ոչ միայն սոցիալական արժեք չի ստեղծում, այլև վնաս է թե՛ համայնքի, թե՛ երկրի համար, քանի որ արժեզրկում է աշխատանքը։ Մենք պետք է բարեգործական ծրագրերից անցում կատարենք դեպի երկարաժամկետ արժեք, տնտեսական հնարավորություններ ստեղծող ծրագրերի։ Հայտնի այլաբանության օրինակով՝ ձուկ բաժանելու փոխարեն ձուկ բռնել սովորեցնենք։

Շարունակությունն՝ այստեղ

Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՈչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph ԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Իսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր
Ամենադիտված