Կիևի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել գրիպի տարածման պատճառով
HeaderԿիեւի մարզում արտակարգ դրություն են հայտարարել գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակով հիվանդությունների տարածման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է մարզի պետական վարչակազմի մամուլի ծառայությունը, հաղորդել է ուկրաինական «Վեստի» հրատարակությունը:
Կիեւի մարզի պետական վարչակազմի առաջին փոխնախագահ Լեւ Պարցխալաձեն հավելել Է, որ իրադրությունը բարդանում Է եղանակի տաքանալու պատճառով:
Ընդամենը հունվարի վերջին շաբաթվա ընթացքում Կիեւի մարզում, տարածաշրջանի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակով հիվանդացել Է 30 հազար 947 մարդ, ինչը 23 տոկոսով ավելի Է, քան նախորդ շաբաթ:
Ուկրաինայի Պետական սանիտարա-համաճարակաբանական ծառայությունը փետրվարի 1-ին հայտարարել Է Կիեւում գրիպի համաճարակի սկսվելու մասին:
Ընդամենը համաճարակային սեզոնի սկզբից Ուկրաինայում արձանագրվել Է գրիպից մահվան 171 դեպք