Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Սեյսմոլոգը՝ ՀՀ-ում երկրաշարժավտանգ գոտիների ու Երևանում վտանգավորության աստիճանի մասին

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա


ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ նորանկախ Հայաստանում ստեղծվել և պարբերաբար թարմացվում են շենք-շինությունների սեյսմակայունության նորմերը, նաև՝ նորմերում տեղ գտած Ա և Բ հավելվածները:  

«Ա հավելվածում Հայաստանի տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզն է՝ սեյսմիկ գոտևորման քարտեզը: Պարզ ասած՝ ՀՀ տարածքը բաժանված է որոշակի գոտիների՝ ըստ սեյսմիկ վտանգի մակարդակի, և նշված են այդ գոտիներում հնարավոր երկրաշարժերը: Հիմք ընդունելով այդ քարտեզի տվյալները՝ Բ հավելվածում նշված է ՀՀ բոլոր բնակավայրերի ցանկը և ամեն մի գյուղի, քաղաքի համար սեյսմիկ վտանգի առավելագույն մակարդակը»,- տեղեկացնում է նա:

Ըստ նրա, շինարարը, որը մտադիր է շենք կառուցել, ճարտարապետը, որը պատրաստվում է նախագծել, կոնստրուկտոր-ինժեները, որը պետք է հաշվարկ կատարի, պարտավոր են բացել այդ նորմերը, ստուգել Բ հավելվածում տվյալ քաղաքի կամ գյուղի համար սեյսմիկ վտանգի աստիճանը՝ սեյսմակայունությունը և դրա հիման վրա նախագծել, կառուցել, այնուհետև դրանք շահագործման հանձնել:

Սեյսմոլոգի խոսքով՝ այդ նորմերի համաձայն՝ Երևան քաղաքի ամբողջ շինարարությունը պետք է իրականացվի 9 բալ սեյսմիկ վտանգի հաշվարկով, որը խորհրդային տարիներին 7 բալ էր կազմում:

Պետրոսյանը նկատում է, որ, ցավոք, այսօր շատ խոցելի են խորհրդային ժամանակահատվածում կառուցված շենքերը:

«Դրանք կառուցվել են տարբեր տարիների, տարբեր պրոյեկտներով ու տարբեր տեղանքներում: Աջափնյակում կան 60-ական թվականներին կառուցված «խռուշյովկաները», որոնք վթարային չեն: Կան շենքեր, որոնք վթարային են, ընդհուպ՝ մինչև չորրորդ աստիճանի: Ամեն շենք առանձին պետք է անձնագրավորվի, և տասը տարին մեկ բոլոր շենքերն ուսումնասիրվեն, և այդ անձնագրերում լրացվեն տեխնիկական պարամետրերը, այդ թվում՝ սեյսմակայունությունը՝ համեմատած նախնական տվյալների հետ, որոնք եղել են շենքը կառուցելու ժամանակ»,- նշում է նա: 
Սեյսմոլոգը օրինակներ է բերում. «Նույնիսկ շենք կա՝ երեք մուտքանի, որ առաջին և երկրորդ մուտքերը երրորդ կարգի վթարային են, իսկ երրորդ մուտքը՝ չորրորդ: Վեցմուտքանի շենքեր կան, որ երրորդ-չորրորդ մուտքերը 4-րդ կարգի վթարային են, մյուսները՝ ոչ, որովհետև շենքը անհավասար է նստում: Շենքի ֆունդամենտում եղած գրունտը մի դեպքում բազալտից ամուր գրունտ է, մյուս դեպքում սպիտակ կավահողեր են, որոնք հեշտությամբ լվացվում են, և դրա համար շենքերն անհավասար են նստում: Բայց բոլոր շենքերի դեպքում նույնն ասելը ոչ մասնագիտական մոտեցում է: Դրա համար պետք է յուրաքանչյուր շենք առանձին ուսումնասիրվի, անհատական մոտեցում լինի»:

Խոսելով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին՝ սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը նշում է, որ այդ երկրաշարժերը հարում են արևալաանատոլիական ակտիվ երկրաշարժածին բեկվածքին, որը շրջանցում է ՀՀ տարածքը: Այդ առումով Հայաստանի Հանրապետությանը անմիջական վտանգ չի սպառնում:

Հարցին՝ հաշվի առնելով Հայաստանի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի քարտեզը՝ ո՞րն է ամենավտանգավոր գոտին, վերջինս պատասխանում է՝ այդ քարտեզում ներառված Է երեք գոտի, որից համեմատաբար ամենավտանգավորը երրորդ գոտին է: 
«Այն անցնում է Փամբակ-Սևան-Սյունիք ակտիվ խզվածքի երկայնքով՝ ընդգրկելով մասնավորապես Վանաձոր, Սպիտակ քաղաքները և մոտենալով Ժելտարեչենսկ-Սարիղամիշ ակտիվ խզվածքին՝ հյուսիս-արևմտյան հատվածում: Վտանգավոր են նաև մի շարք այլ բնակավայրեր, որոնք հարում են այդ խզվածքին: Պակաս վտանգավոր է Երևան քաղաքը, որովհետև այն գտնվում է երկրորդ գոտում: Այնուամենայնիվ, բոլոր հնարավոր կառուցապատողները պարտավոր են կառուցել 9 բալ սեյսմակայուն շենք-շինություններ, նույնը՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում: Պահանջները մաքսիմալ խիստ են»,- շեշտում է նա: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

 

 
 
ԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր
Ամենադիտված