Օլիմպիական չեմպիոնի վիճակը ծայրահեղ ծանր է.(լուսանկար)
ՍպորտՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրան շնչառական սարք է միացված։ Այս գիշեր ռուսաստանցի գեղասահորդը եղել է արհեստական կոմայի մեջ, հաղորդում է championat.com-ը։ Ֆիբրոզների մեծ քանակի հետևանքով մտավախություն կա, որ Կոստոմարովի կյանքը փրկել չի հաջողվի։ Կոստոմարովը հոսպիտալացվել էր հունվարի 10-ին՝ երկկողմանի ծանր թոքաբորբով։ Տևական ժամանակ արհեստական շնչառության և արյունը թթվածնով սնուցելու սարքերին միացված լինելու հետևանքով խախտվել է նրա պերիֆերիկ արյունաշրջանառությունը, զարգացել են վերջույթների նեկրոզներ, ինչի հետևանքով անդամահատվել են նրա ոտնաթաթերը և ձեռքերի մի քանի մատը։ Կոստոմարովը 46 տարեկան է, օլիմպիական ոսկե մեդալը նա նվաճել է 2006թ․ Թուրինի Խաղերում Տատյանա Նավկայի հետ։ 2006-ին էլ Կոստոմարովն ավարտել է մարզական կարիերան, սակայն հանդես է եկել ցուցադրական ծրագրերով։