Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ժամը 17։00-ի դրությամբ
Ուշադրության կենտրոնումՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս (2-ից 5-րդ և 10-րդ կիլոմետր հատվածներում բուք է), Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս (բուք է) և Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ (բուք է) ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Սևանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։