ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Սամվել Կարապետյանի հանդիպումը եզդիական համայնքի հետ «Ուժեղ Հայաստանի» հայտնվելը խառնեց իշխանության բոլոր հաշվարկները․ Ավետիք Չալաբյան Ահազանգեր ընտրություններից առաջ․ քաղաքացիները հայտնաբերում են իրենց հասցեներում գրանցված անհայտ անձանց Փաշինյանը պարտվեց բանավեճի ընթացքում, կպարտվի նաև ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան» դաշինք Որ քեզ ամեն տեղ խորոված ու խաշու (խաշլամա) են հյուրասիրում, չի նշանակում, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացված է. Մենուա Սողոմոնյան Հունիսի 7-ին՝ ոչ Նիկոլին. կանխենք Հայաստանի վերածումը թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու․ Աննա Կոստանյան Երեկ մենք տեսանք, և ամբողջ Հայաստանը տեսավ, թե որքան անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան


Տարվա ընթացքում վարչության աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման դասընթացների մայրաքաղաքում, նաև արտերկրում

Հասարակություն

ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Ռոմա Սահակյանի աշխատասենյակ մտնելիս առաջինն աչքի է զարնում «Լավագույն տարածքային ստորաբաժանում» գրությամբ փոխանցիկ դրոշը, որին վարչությունն արժանացել է 2022 թվականի արդյունքներով։ Պարզվում է՝ սա միակ խրախուսանքը չէ։ ԱԻՆ փրկարար ծառայության լավագույն վարորդ է ճանաչվել թիվ 54 (Կապանի) հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ Մարատ Հակոբյանը, ծառայության տարվա լավագույն հերթափոխ է ճանաչվել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի երրորդ հերթափոխը։ Այդ ամենը հանդիսավոր պայմաններում մայրաքաղաքում փետրվարի 4-ին ստացել են փրկարարական ծառայության տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանի ձեռամբ։ Ինչ խոսք, տարին բարեբեր էր մարզային ծառայության համար, և այս հրապարակումով պատեհ եմ համարել նախևառաջ ծառայության ղեկավարին ներկայացնել։

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը 2022 թ. մայիսից ղեկավարում է փրկարար ծառայության փոխգնդապետ Ռոմա Սահակյանը՝ պետի պաշտոնակատարի կարգավիճակով։ Սովորել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 1990-1995 թվականներին ընդունվել և ավարտել է Երևանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը։ 1995-1997 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2022 թվականից ծառայության է անցել  փրկարար ծառայությունում՝ ավագ սպա, այնուհետև՝ հերթափոխի պետ, օպերատիվ բաժնի պետ, Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ։ Միով բանիվ, անցել է ծառայողական բոլոր աստիճաններով։

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը սպասարկում է աշխարհագրական ռելիեֆով բարդ մի տարածաշրջան՝ Ագարակի մաքսակետից մինչև Սիսիանի զանգեր, ունի հինգ ստորաբաժանում՝ Կապանի թիվ 54, Գորիսի թիվ 55, Սիսիանի թիվ 57, Քաջարանի թիվ 58 և Մեղրու թիվ 56 հրշեջ փրկարարական ջոկատները, ընդ որում՝ վերջինիս կազմի մեջ է մտնում Ագարակի հենակետը: Վարչությունն ունի 35 միավոր տեխնիկա՝ ծառայողական, օպերատիվ, փրկարարական, հրշեջ ավտոբաք և այլն:

Փրկարար ծառայությունը միշտ արտակարգ իրավիճակների պայմաններում է գործում։ Բայց հատկապես վերջին չորս տարում լարվածությունը հասել էր առավելագույնի՝ նախ կորոնավիրուսի համավարակ էր, այնուհետև՝ 44-օրյա պատերազմ։

Բոլորիս հիշողության մեջ թարմ է, թե ինչպես էր ծառայության մեքենան շրջում  քաղաքում և մարդկանց հիշեցնում սանիտարահիգիենիկ այն պայմանները, որոնք անհրաժեշտ էր պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար։ Նաև ախտահանումներ էին կատարում մարզի հանրային այն վայրերում, որտեղ բնակչության կուտակումներ էին լինում։

Ռոմա Սահակյանը պատմում է, որ ամենալարված ծառայությունը 44-օրյա պատերազմի ժամանակ էր. ծառայության փրկարարները մասնակցել են դիերի որոնմանը և աճյունների տեղափոխմանը Գորիսի ու Կապանի բժշկական կենտրոններ։

2020 թ. Կապանի հրշեջ-փրկարարները հերթապահություն են կատարել Ներքին Հանդ գյուղում, իսկ Սիսիանի թիվ 57 փրկարարական ջոկատի աշխատակիցները 2022 թ. մեծ աշխատանք են կատարել Նորավանի զորամասի տարածքում։ Երբ հրետակոծությունները շարունակվում էին, հրդեհաշիջման աշխատանքներ են կատարել, մի սպայի դի դուրս բերել կրակային գոտուց։

Ամռանն արտակարգ պատահարներից տարածված են հրդեհները. 2022-ին մարզում գրանցվել է 403 հրդեհի դեպք, նախորդ տարվա 389 դեպքի համեմատությամբ: Թեև հրդեհների դեպքերն աճել են 14-ով, այնուամենայնիվ, մեր զրուցակիցն ընդգծեց 2021 թ. Մեղրիում՝ «Արևիք» ազգային պարկում տեղի ունեցած հրդեհը, որ տևեց շուրջ երկու շաբաթ: Հրդեհաշիջմանը ներգրավված էին նաև Պաշտպանության նախարարության ուղղաթիռները:

 

«Հրդեհի դեպքում առավել դժվար է սահմանամերձ համայնքներում, երբ կան չեզոք գոտիներ, ականապատված տարածքներ․ նման դեպքերում պետք է լինել ծայրաստիճան զգույշ, քանզի կարող ես հայտնվել ականապատված դաշտում կամ հայտնվել թշնամու կրակի տակ», - մանրամասնում է մեր զրուցակիցը և հավելում՝ գոնե լավ է, որ 2022-ին հրդեհներից տուժածներ չկան, 2021-ին հրդեհներից տուժել է մեկ քաղաքացի:

Այնուամենայնիվ, ի՞նչն է հուզում ամենից շատ մարզի փրկարարական աշխատանքները կոորդինացնող Ռոմա Սահակյանին. «Անտարբերությունն է գլուխ բարձրացրել, վարորդները մեկը մյուսին չեն զիջում, շտապողականությունը, օրենքին չենթարկվելը մարդու տունը կարող է քանդել: Վարորդներ կան, որ չեն ենթարկվում ոչ փրկարարներին, ոչ ճանապարհային ոստիկանությանը, իսկ նման վերաբերմունքը հանգեցնում է մի բարդ իրավիճակի, որ կաթվածահար է անում երթևեկությունը: Մյուս կողմից էլ գերբեռնված բեռնատարների պատճառով  մեր տեխնիկան է շարքից դուրս գալիս: Պատահել է՝ մեր տղաները 72 ժամ աշխատել են մեքենաներն արգելափակումից հանելու, իսկ մինչ այդ երեխաներին, կանանց առաջնահերթ կարգով տեղափոխել ենք տաքացման հենակետ, որտեղ նրանց սուրճ ու թեյ ենք հյուրասիրում»:

Ընդ որում՝ հենակետերը, որոնք տեղադրված են Վերին Խոտանան, Աղվանի, Շինուհայր և Գորայք համայնքների վարչական տարածքներում, շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: 2022 թվականին Աղվանիի հենակետն ունեցել է 67 ելք, արգելափակումից հանել՝ 325 մեքենա, Վերին Խոտանանը՝ 69 ելք՝ 345 ավտոմեքենա, Շինուհայրի հենակետը՝ 30 ելք՝ 126 ավտոմեքենա, Գորայքի հենակետը՝ 17 ելք՝ 314 ավտոմեքենա: Այս համատեքստում զրուցակիցս նշում է, որ համագործակցում են մարզի ճանապարհաշինարարական կազմակերպությունների, ճանապարհային ոտիկանության, Սյունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, զինվորական կառույցների հետ:

Տարվա ընթացքում վարչության աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման դասընթացների մայրաքաղաքում, նաև արտերկրում՝ մասնավորապես, Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ծառայության երկու ծառայող Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետության մայրաքաղաք Վլադիկավկազում մասնակցել են «Լեռնային պատրաստություն. նախնական լեռնային պատրաստությունից մինչև 3-րդ կարգի լեռնագնաց» թեմայով փրկարարական ծառայողների վերապատրաստման դասընթացին: Մի այլ դեպքում Կապանի թիվ 54 ՀՓՋ-ից երկու ծառայող Չեխիայում՝ Վիշկոֆի ռազմական հետազոտական կենտրոնում, մասնակցել են քիմիական, կենսաբանական, ճառագայթային և կենտրոնական ոլորտում համագործակցություն ծրագրի շրջանակում իրական գործոնների կիրառման վերաբերյալ դասընթացին:

«Արդյո՞ք ծառայությունն ապահովված է կադրերով» հարցի առնչությամբ փոխանցեց, որ հիմնականում ապահովված են, միայն  Մեղրու և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատներում վարորդների թափուր տեղեր կան։ Երևույթը բացատրեց նրանով, որ վարորդները նախընտրում են աշխատել Ագարակի և  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատներում, որտեղ աշխատավարձը համեմատաբար բարձր է։ «Նաև չեմ մեղադրում, երիտասարդ ընտանիքներ կան, վարկեր են վերցրել, վարկային պարտավորություններ պիտի կատարեն»,- ավելացնում է Ռ. Սահակյանը:

Այնուամենայնիվ, զրուցակիցս խնդրեց մեր թերթի միջոցով մարդկանց փոխանցել, որ այդ երկու տարածաշրջանի փրկարար ծառայությունները վարորդների կարիք ունեն և աշխատանքի ընդունման պայմաններին կարող են ծանոթանալ փրկարար ծառայության Սյունիքի վարչությունում։

Հետաքրքիր բնորոշում տվեց մեր զրուցակիցը իրենց մասնագիտությանը. «Մեզ մոտ դժվարն առաջին երկու ամիսն է, երբ արդեն հարմարվում ես դժվարություններին, աշխատանքը դառնում է «հոբբի», ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբանորեն ես սկսում գնահատել իրավիճակը»։

Վերջում հավելենք, որ ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության և միգրացիոն ծառայության միաձուլման արդյունքում ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ)։ Ներկայումս գործող Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդառնա փրկարար ծառայություն։ Այդ վերակազմավորման հիմնավորման մեջ ասվում է՝ ԱԻՆ-ի գործառույթները ՆԳՆ-ին վերապահելը պայմանավորված է աղետների ու այլ ճգնաժամային իրավիճակներում մեկ կետից կառավարվող և միմյանց փոխլրացնող արձագանքի ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև նյութատեխնիկական կարողությունների փոխլրացման ու կառավարման, ռեսուրսների համատեղ օգտագործման նպատակահարմարությամբ։

Սպասենք նոր զարգացումների…

Վահրամ Օրբելյան

Կոտայքի մարզում «Kia Forte»-ում հրդեհ է բռնկվել. վարորդն ու քաղաքացիները մարել են կրակըԱնձնական տվյալներ, ներառականություն և բուլինգի կանխարգելում․ ՄԻՊ խորհրդի նիստի օրակարգը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԱրտակարգ դեպք՝ Երևանում. Արամի փողոցում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել ու տապալվել էԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Ստեփանավանում կարկուտից գառնարածը վնասվածքեր է ստացել, 60 գառնուկ uատկել էԵրկրաշարժ է գրանցվել ՀայաստանումԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրելՀայաստան-Ղազախստան՝ 1:1Խոշոր վթար Երևանում. Ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվելԱրտակարգ դեպք` Արարատի մարզումՍրտաբանը խոսել է առիթմիայի իրական վտանգի մասինՆոր թվային լուծում` տրանսպորտային համակարգումԵրևանում սպասվում են հորդառատ անձրևներ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըԵրբեք թույլ չենք տա, որ կլիմայի պաշտպանությունը և արդյունաբերությունը դառնան հակադիր․ Գերմանիայի կանցլերՎթար է. գրեթե 38 ժամ ջուր չի լինիԼիբանանի հարավում հրեական բանակը հարվածել է «Հըզբոլլահ»-ի թիրախներինԱրտակարգ իրավիճակ՝ Ստեփանավանում, մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է արելՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»
Ամենադիտված