Ֆիլադելֆիայում 11 րոպեում վաճառել են Հռոմի պապի Fiat 500L-ը
ՄիջազգայինՖիլադելֆիայում Fiat 500L ավտոմեքենան, որով Հռոմի Ֆրանցիսկոս պապը տեղաշարժվել է անցյալ տարվա սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ, աճուրդում վաճառել են 82 հազար դոլարով: New York Post-ի փոխանցմամբ, 19 մարդու մասնակցությամբ աճուրդը 11 րոպե է տեւել:
Ըստ Motor-ի, առավելագույն գումարն առաջարկել են Մայքլ եւ Քեյթ Չեփմենները՝ տեղի յոթ ավտոսրահների սեփականատերերը:
Մեքենան ցուցադրվելու է ավտոսրահներից մեկում, իսկ ստացված միջոցները փոխանցվելու են կաթոլիկ եկեղեցու կարիքներին: