Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին Կարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին

Տեղի ունեցավ «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ  քաղաքագիտության դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանի «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը:

 

Գիրքը համապարփակ ձևով ամփոփում է անվտանգային և պաշտպանական հարցերը ժամանակակից հակամարտություններում: Այն քննում է տեսական խնդիրներ և մի շարք երկրների փորձի ուսումնասիրության միջոցով ներկայացնում անվտանգության համապարփակ մոտեցման ձևավորման ու զարգացման պատմությունը: Հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի պաշտպանության և անվտանգության համապարփակ համակարգի որոշ ասպեկտների զարգացմանը, որոնց տեղակայումը կպահանջի խորը փոփոխություններ պետական ​​կառույցներում և հանրության մեջ։  Գիրքը անդրադառնում է նաև հիբրիդային պատերազմի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև ժամանակակից պատերազմների տրանսֆորմացիաներին, որոնք տեղի են ունենում ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։

 

Գրքի հեղինակը՝ Հրաչյա Արզումանյանը, իր խոսքում նշեց, որ գիրքը լույս չէր տեսնի  առանց շահագրգիռ անձանց և կազմակերպությունների լայն շրջանակի մասնակցության և աջակցության։ Այնուհետեւ ավելացրեց. «Ուրախություն է տեսնել, որ հայ հանրությունը ձգտում է արձագանքել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ փորձելով դասեր քաղել հայոց պետականության անցած ճանապարհից։ Այս առումով գիրքը հանրության լայն շրջանակների ջանքերի ու հույսերի արդյունք է՝ Հայաստանի անվտանգությանը համակողմանի մոտեցման հաստատման ճանապարհին։ Ճանապարհ, որը ենթադրում է ներուժի և հնարավորությունների միավորում  ողջ հայ ժողովրդի կամքի շնորհիվ»:

 

«Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն իր խոսքում նշեց. «Մեր գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գրահրատարակչությունը»։ Երբ «Կողբ» հիմնադրամում ծանոթացանք Հրաչյա Արզումանյանի գրքին,  ուրախությամբ պատրաստակամություն հայտնեցինք հրատարակել և տարածել այն, քանի որ նմանատիպ գրքերը օգնում են վերաիմաստավորել Հայաստանի քաղաքական պատմությունն ու անցած ճանապարհը՝ այդպիսով ուրվագծելով նաեւ հնարավոր համակարգային լուծումները»։

 

«Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» ՀԿ նախագահ Արման Պողոսյանն իր ելույթում նշեց, որ հայ հանրությանը անվտանգային մարտահրավերներին եւ հնարավոր պատերազմին նախապատրաստելու մասին մտքերը ի հայտ եկան 2020 թ.-ի պատերազմից հետո, որին ինքը ևս մասնակցել է։ Ըստ նրա՝ անվտանգության համապարփակ մոտեցման մշակումը կենդանի գործընթաց է, և 2022 թ.-ի ընթացքում մի խումբ հասարակական կազմակերպությունների հետ միասին նրանք արշավներ են սկսել այդ ուղղությամբ, նկարահանել ֆիլմեր, անցկացրել բազմաթիվ բանախոսություններ, զորավարժություններ և այլ միջոցառումներ։

«2021 թ.-ին ստեղծեցինք  «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարելու համար հրավիրեցինք պարոն Արզումանյանին։ Կենտրոնի շրջանակներում մշակվում են բեկումնային գաղափարներ և մոտեցումներ, այդ թվում՝ պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում։ Հենց այս միջավայրում էլ առաջացավ անվտանգության հարցերի համապարփակ մոտեցման անհրաժեշտության գիտակցումը, որի մշակումն ի վերջո հանգեցրեց «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի ի հայտ գալուն»,- ասաց Արման Պողոսյանն իր խոսքում։

Արման Պողոսյանը հավելեց, որ շարունակելու են ջանքեր գործադրվել հայ հանրության և Հայաստանի պաշտպանության և անվտանգության համար պատասխանատու պետական ​​կառույցների միջև կապեր հաստատելու ուղղությամբ։

 

«Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գիրքը կարող եք ձեռք բերել առցանց Liooli.am հարթակից:

Нет описания.


Нет описания.



Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներովՀայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ ԲերենդսենըՎարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան ԿուպմանինԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱԳյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակըԱռջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասինՌադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտինԱշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրիԵրևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղըԻրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը ԲաքվինՖրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել«Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջևՖրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը ԵվրոպայումՈղբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱվանեսյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններումՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ըՓոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե ՀովհաննիսյանԳերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. ՄերցԶելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանըՎիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքըԹրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNNԳերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերիԳազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-նԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասինՄենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. ՆեթանյահուԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԱյսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսությունՄեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին էՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ«Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտումՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է ԻսրայելըԿատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ ReutersԵրկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ինԵս ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. ԹրամփԱրթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոնԱշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններԵրևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը25/27 Երկուսով քվեախցիկումԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն
Ամենադիտված