30 փրկարարական խումբ է ուղարկվել Թուրքիա
Ուշադրության կենտրոնումՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Եվրամիությունը մինչ այժմ Թուրքիա է ուղարկել 30 փրկարարական խումբ, որոնց թիվը հասնում է 1180-ի։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։
«Մինչ օրս մենք ուղարկել ենք ավելի քան 30 փրկարարական խմբեր և բժշկական խմբեր ԵՄ 19 երկրներից, ինչպես նաև Չեռնոգորիայից և Ալբանիայից: Նրանց ընդհանուր թիվը կազմել է 1180 մարդ, խմբերում եղել են նաև 79 որոնող շներ»,- ասել նա։
Փետրվարի 6-ին ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը նախաձեռնեց ԵՄ աղետներին արձագանքման ամենաբարձր համակարգի ներդրումը` ինտեգրված քաղաքական ճգնաժամի արձագանքման համակարգը (IPCR), ի պատասխան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի:
Դա պետք է արագացնի որոշումների կայացումը և հեշտացնի թիրախային օգնության մեծ ծավալների իրականացումը ավելի կարճ ժամկետում: