Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար. Ռուբեն Վարդանյան
Blog- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, այդ թվում՝ նաև հայության շրջանում:
Ցավակցում եմ ողբերգական աղետի բոլոր զոհերի ընտանիքներին ու մերձավորներին: Մաղթում եմ նրանց ուժ և տոկունություն այս ծանր փորձությունը հաղթահարելու համար: Ցավոք, մենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչպիսի ողբերգությունների պատճառ կարող է դառնալ ավերիչ երկրաշարժը: Մեր ժողովրդին շատ լավ է ծանոթ այդ ցավը:
Մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար: Յուրաքանչյուր հայի կյանքն ու ճակատագիրը կարևոր է: Կարևորը և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը՝ լինեն նրանք Հայաստանում, Արցախում, Սիրիայում, թե առհասարակ՝ հայկական աշխարհում:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram