Վառ դիմահարդարման սիրահարը սոցցանցում յուրօրինակ լուսանկարներ է հրապարակել
LifeLife.panorama.am-ը գրում է.
Վերջերս համացանցը լի է դիմահարդարման մասին նորություններով: Հենց դիմահարդարման մասին լուրերն են, որ մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն երիտասարդ կանանց, այլ նաև տղամարդկանց շրջանում: Իհարկե, ի տարբերություն կանանց, տղամարդիկ հետաքրքրվում են, թե ինչ փոփոխություն է կրում կինը, երբ դիմահարդարվում է, իսկ ահա կանայք շարունակում են հետաքրքրվել, թե ինչպես ավելի գեղեցիկ և ընդգծված արտաքին կարող են ունենալ:
19-ամյա անգլիացի Մեյսոն Բիչը համացանցում մեծ թվով լսարան է հավաքել՝ շնորհիվ դիմահարդարման հանդեպ ունեցած իր սիրո և հետաքրքրության: Աղջիկը, որպեսզի ցույց տա իր արտաքինի փոփոխությունը, համացանցում տեղադրել է լուսանկարներ, որտեղ մինչ դիմահարդարվելն է և դրանից հետո: Ի դեպ, կա ևս մեկ լուսանկար, որում երևում է, թե ինչպես է դեմքի կեսը դիմահարդարել:
Իսկ թե ինչպիսի լուսանկարներ են ստացվել արդյունքում՝ կպարզեք դիտելով այս լուսանկարները:






