Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը՝ «Թագավոր Կաձյուն», վերադարձավ Եվրոպա
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոլորակի ամենատարեց ֆուտբոլիստը՝ «Յոկոհամայի» ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրան կարիերան կշարունակի Պորտուգալիայում։
Ճապոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է 55-ամյա խաղացողի՝ «Օլիվեյրենսե» վարձավճարով տեղափոխվելու մասին։
«Թագավոր Կաձյուն»՝ Միուրան, պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ է խաղացել 5 տարբեր տասնամյակներում՝ 1980-ականներին, 1990-ականներին, 2000-ականներին, 10-ականներին և 20-ականներին:
Միուրան իր առաջին հանդիպումը մեծ ֆուտբոլում անցկացրել է 1986 թվականին «Սանթոսում»։ Այնուհետև նա պաշտպանել է Բրազիլիայի և Ճապոնիայի մի շարք ակումբների գույները, ինչպես նաև խաղացել է իտալական «Ջենոայում», խորվաթական «Խորվաթիայում» (1993-2000 թ․թ․ այդպես էր կոչվում «Դինամո Զագրեբը») և ավստրալական «Սիդնեյում»։
Միուրան առաջին ճապոնացի լեգեոներն է իտալական ֆուտբոլում, երբ 1994/95 մրցաշրջանում պայմանագիր կնքեց «Ջենոայի» հետ։ Իտալական ակումբի մարզաշապիկով նա «Սամպդորիայի» դեմ դերբիում անցկացրել է 21 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
1993 թվականին նա ճանաչվել է Ասիայի տարվա լավագույն ֆոտբոլիստ։ Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 89 խաղ՝ դառնալով 55 գոլի հեղինակ։