Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

Փաշինյանի Մոսկվա զանգից հետո Լավրովը զանգահարել է Բաքու. մեծ խաղի մեծ թափը

Սեղմեք  ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում հայտնել է Միրզոյան-Բայրամով հանդիպում կազմակերպելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծ քննարկելու Մոսկվայի պատրաստակամության մասին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն ու կարգավորման ուղիները: Թե այդ առնչությամբ ինչ են քննարկել Լավրովն ու Բայրամովը, մանրամասներ հայտնի չեն, սակայն ՌԴ արտգործնախարարը օրեր առաջ հայտարարել էր, թե կա Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների միջև շփում և հարցերը «մոտ օրերս» կկարգավորվի: Մինչդեռ, հարցը ոչ միայն կարգավորված չէ, այլ ավելին՝ Ադրբեջանը թույլ չի տալիս նույնիսկ նորոգել Հայաստանից Արցախ գնացող էլեկտրագիծը, և ժամանակ առ ժամանակ «խաղում» է նաև գազատարի փականի հետ: Իհարկե պետք է նկատել, որ Ադրբեջանի վրա չի ազդում նաև միջազգային որևէ կոչ կամ հորդոր, որ հղում են Արևմուտքի երկրները և կազմակերպությունները: Այստեղ թերևս պատճառներից մեկը հենց այն մրցակցությունն է, որ կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որից էլ փորձում է օգտվել Ադրբեջանն ու «խաղալ»:

Ի վերջո, խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների առաջարկ-ջանք գործադրում է նաև ԱՄՆ-ը, հայտարարելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցությամբ կարգավորեն խնդիրները, այդ թվում Լաչինի հարցը: Հայաստանը հրաժարվում է բանակցել Լաչինի թեմայի շուրջ, ասելով, որ այդտեղ չկա բանակցելու հարց, քանի որ կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի միարժեք պարտավորություն, իսկ միջանցքն էլ Ռուսաստանի վերահսկողության ներքո է և Ռուսաստանն էլ պարտավոր է արդյունավետ իրացնել իր վերահսկողությունը: Միևնույն ժամանակ, Երևանը չմասնակցեց նաև դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ծրագրված արտգործնախարարական եռակողմ հանդիպմանը, ասելով, որ իր համար առաջնահերթ է Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ աշխատանքը, առանց որի հնարավոր չէ քննարկել խաղաղության պայմանագիր:

Չնայած դրան, միջանցքը դրանից հետո էլ արդեն ավելի քան մեկ ամիս փակ է, ինչը փաստորեն նշանակում է, որ միջանցքի բացման ուղղությամբ աշխատանքը արդյունավետ չէ: Երևանը պատրա՞ստ է այս անգամ գնալ Մոսկվայի միջնորդությամբ բանակցության, եթե Լավրովը կազմակերպի: Լավրովի այդ հայտարարությունը Բայրամովի հետ զրույցում համաձայնեցվա՞ծ էր Հայաստանի հետ: Ուշադրության է արժանի այն, որ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը տեղի է ունեցել նույն օրը, երբ Հայաստանի նախաձեռնությամբ խոսել են Փաշինյանն ու Պուտինը: Ընդ որում, ժամանակագրական առումով Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը ՌԴ ԱԳՆ կայքում հրապպարակվել է Կրեմլի կայքում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին տեղեկության հրապարակումից ուղիղ երեք ժամ անց:

Նշանակու՞մ է դա, որ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը բխել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից: Հնարավոր չէ միարժեք ասել որևէ բան, հատկապես եթե հաշվի առնենք այն, ինչ արձանագրել էի նախորդ հրապարակման մեջ: Մասնավորապես, Մոսկվա-Երևան բարձր մակարդակի շփումը տեղի է ունենում Իրանի շուրջ զարգացումների ֆոնին, ինչպես նաև Եգիպտոսի նախագահի Ադրբեջան և Հայաստան այցերից հետո: Առավել ևս, որ դրան էլ հաջորդում է Եգիպտոսի արտգործնախարարի այցը Մոսկվա, որին Բայրամովի հետ հեռախոսազրույցի օրը ընդունել էր ՌԴ արտգործնախարարը: Իսկ Եգիպտոսի նախագահը Երևանում հայտարարել էր, որ Կահիրեն պատրաստ է լինել չեզոք միջնորդ արցախյան հարցում, եթե դա ընդունելի լինի կողմերի համար: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ կանի Միացյալ Նահանգները, որը ևս հայտարարում է իր միջնորդական հանձնառության հարցում հաստատակամության մասին: Հատկանշական է, որ Եգիպտոսի հետ անցնող օրերին շփվել է նաև Վաշինգտոնը: Պետքարտուղար Բլինքենը Կահիրեից է սկսել իր մերձավորարևելյան այցը հունվարի 29-ին, որտեղ հանդիպել է Կովկասից վերադարձած նախագահ Սիսիին, իսկ Եգիպտոսի արտգործնախարարն էլ դրանից հետո է մեկնել Մոսկվա: Մեծ խաղը անկասկած ծավալվում է ավելի ու ավելի մեծ թափով:

1in.am

Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգըԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցումԵրևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ
Ամենադիտված