Հայ շախմատիստները մասնակցում են Մոսկվայի միջազգային փառատոնին
ՍպորտՄոսկվայում մեկնարկել Մոսկվա Օփեն խոշոր միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվում են մի շարք մրցաշարեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցաշարերին մասնակցելու համար Մոսկվա են մեկնել նաև մի խումբ հայ շախմատիստներ:
Մոսկվա Օփենում արդեն կայացել 1-2 տուրերի հանդիպումները:
Գլխավոր «Ա» մրցաշարում հանդես եկող գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը տարել է 2 հաղթանակ և մի խումբ այլ մասնակիցների հետ միասին գլխավորում է աղյուսակը:
Միայն կանանց համար անցկաղվող «Բ» մրցաշարում հանդես եկող Լիլիթ Գալոյանը վաստակել է 1,5, իսկ Սուսաննա Գաբոյանը 1 միավոր: