Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը


Նոր հաղորդագրություն Սյունիքից

Հասարակություն

Սեղմեք  ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը մեծ դրական ազդեցություն կունենա մարզի սոցիալ-տնտեսական ոլորտների վրա, կօգնի մարզը դարձնել ավելի դիմակայուն, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հավատացած է, որ այս քայլով ԵՄ-ն նաև ցույց է տալիս իր վերաբերմունքը՝ Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի ունեցած հավակնությունների վերաբերյալ: Մարզպետը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: 

«Այս ծրագիրը բավականին մեծ ազդեցություն է ունենալու մարզի սոցիալ-տնտեսական ոլորտների վրա: Հատկապես շատ է կարևորվում փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաև շատ կարևոր է համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագիրը»,-ասաց Ղուկասյանը:

Կնքվել են երկու պայմանագրեր: Առաջինը՝ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» 11 մլն եվրո ունեցող ծրագիրն է, որն ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսին և փոքր ենթակառուցվածքների բարելավմանը: Մարզպետը սա չափազանց կարևոր ծրագիր համարեց, կարճ ժամանակահատվածում ազդեցությունը շատ մեծ է լինելու: «Սյունիքում հատկապես փոքր գյուղական բնակավայրերում բազմաթիվ են այն խնդիրները, որոնց լուծմանն էլ ուղղված է այս աջակցությունը: Վստահ եմ, որ այն շատ մեծ ու դրական ազդեցություն է ունենալու մարզի վրա»,-ասաց Ղուկասյանը:

Այսպիսով փոքր ու միջին, միկրո բիզնեսներին, սկսնակ բիզնեսներին տրվելու է թե ֆինանսական, թե խորհրդատվական աջակցություն: Իսկ ինչ վերաբերում է ենթակառուցվածքների վերականգնմանը, ապա դրանք բոլոր բնակավայրերն են ընդգրկելու: Ըստ մարզպետի՝ հատկացվող գումարն ամբողջությամբ կբավականացնի հատկապես փոքր բնակավայրերի ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը: Վերականգնվելու են խմելու և ոռոգման ջրագծեր, կարող են  բարելավվել ճանապարհներ: Մարզպետի վստահեցմամբ՝ ծրագիրն ուղղվելու է ամենահրատապ խնդիրների լուծմանը:

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն. եվրո. այն կարող է հետագայում ավելանալ:

«Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» մեկնարկում է հունվարի վերջին: Իսկ 1.6 միլիոն եվրո բյուջեով «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի մեկնարկը տրվելու է փետրվարի սկզբին: 

Մարզպետը համոզված է, որ Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ այս նախաձեռնությունը մեծապես կօգնի Սյունիքն ավելի դիմակայուն դարձնել: «Հատկապես սահմանամերձ բնակավայրերը մինչև վերջին իրադարձություններն ունեին բազմաթիվ խնդիրներ, ներկա իրավիճակն այդ խնդիրներն ավելի ծանրացրել է: Եվ շատ կարևոր է հրատապ ծրագրեր իրականացնելը, որպեսզի դրական միջավայր ստեղծվի: Ծրագրի իրականացման համար առաջնահերթությունը տրվելու է նախևառաջ հենց սահմանամերձ բնակավայրերին: Դա մարդկանց բավականին մեծ դրական ազդակ է լինելու հատկապես այն պարագայում, երբ ԵՄ-ն է դա անում: Դա շատ բան է նշանակելու հենց բնակիչների համար: Եթե ծրագրերն արագ իրականացնում ենք, խոսում է նրա մասին, որ Հայաստանի սուվերեն տարածքում ցանկացած անկյունում պետք է լինի զարգացում, ինչը ժողովրդի համար բավականին մեծ ազդակ է»,-ասաց Սյունիքի մարզպետը:

Ղուկասյանը հավատացած է, որ ԵՄ այս  նախաձեռնությունը կօգնի նաև անվտանգային առումով ամրապնդել Սյունիքը, քանի որ վերոնշյալները զարգացնելու միջոցով է հնարավոր հասնել հաջողության:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ԵՄ-ն աջակցության նախաձեռնության համար ընտրել հենց այն մարզը, որի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նաև տարածքային հավակնություններ է ներկայացնում, արդյոք սա ուղե՞րձ է ԵՄ-ից՝ մարզպետը դրական պատասխան տվեց: «ԵՄ ղեկավարության, ԵՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով բազմաթիվ հայտարարություններ կան, նրանք հստակ, թիրախավորված կերպով հայտնել են իրենց դիրքորոշումը, որ դեմ են Ադրբեջանի գործողություններին: Եվ, իհարկե, հենց այս քայլով ցույց են տալիս իրենց դիրքորոշումը՝ կոնկրետ ադրբեջանական կողմի նկրտումների վերաբերյալ»,-ասաց մարզպետը:

Ղուկասյանը կարևորեց ջանք ու եռանդ չխնայելով աշխատելը բարձր մակարդակով և համապատասխան ժամկետներում ծրագիրն իրականացնելու համար:

Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութԵրևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՈչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph ԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Իսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա
Ամենադիտված