Մեղրը` գեղեցկության գրավական
LifeShabat.am-ը գրում է.
Մեղրի օգտակարության փաստն անվիճելի է, այն իրավամբ համարվում է բնության կողմից մարդուն տրված մեծագույն նվերներից մեկը: Մեղրի մեջ պարունակվող մեծ քանակությամբ օգտակար բաղադրատարրերի՝ գլյուկոզայի, ֆրուկտոզայի, ամինոթթուների, վիտամինների, պրոտեինի, կալցիումի, մագնիումի, երկաթի և մի շարք այլ նյութերի շնորհիվ մեղրն օգտագործվում է ինչպես խոհարարության, այնպես էլ բժշկության ու կոսմետոլոգիայի ոլորտներում:
Դեռ հին ժամանակներից կանայք հատուկ դիմակներ էին պատրաստում մեղրից՝ դեմքի մաշկն ավելի գեղեցիկ դարձնելու նպատակով: Մեղրը հատկապես օգտակար է երիտասարդ մաշկին, մանավանդ եթե բորբոքային խնդիրներ կան: Կարող ենք փաստել, որ հաջողությամբ պայքարում է կնճիռների առաջացման դեմ՝ դանդաղեցնելով մաշկի ծերացման գործընթացը: Մեղրն իր ունիվերսալության շնորհիվ համապատասխանում է ցանկացած տեսակի մաշկի, իսկ արդյունքը տեսանելի է դառնում արդեն առաջին իսկ օգտագործումից: