Սկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ


Սա այն խնդիրն է, որի շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի շահերը համընկնում են. Վարդանյանը՝ France TV-ին

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել  ֆրանսիական հեղինակավոր France TV հեռուստաընկերությանը՝ «Le monde de Loison» հաղորդման շրջանակում ներկայացնելով Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցը.

France TV  -Պարոն Վարդանյան, կնկարագրեք ինչպիսի՞ն է իրավիճակը։

Ռուբեն  Վարդանյան - Մենք գտնվում ենք հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Շրջափակումն արդեն իսկ շարունակվում է 47 օր։ Չունենք հնարավորություն Արցախից դուրս գալու: Երեխաները դպրոց չեն կարողանում գնալ, որովհետև չկա գազ, էլեկտրաէներգիան սահմանափակ է՝ օրական ընդամենը մի քանի ժամ։ Մենք ունենք որոշ պարենի պաշարներ, որ բաժանում ենք կտրոններով, սակայն ցուրտ է, ձմեռ է, և իրավիճակն իսկապես վտանգավոր է 47 օր շրջափակման մեջ մնացած 120 հազար մարդու համար։

France TV - Համաձա՞յն եք սա էթնիկ զտում անվանել։

Ռուբեն  Վարդանյան - Սա հստակ էթնիկ զտման և բռնի տեղահանման քաղաքականություն է։ Հարցը նրանում է, որ մեզ ուզում են զրկել մեր երկրում ապրելու իրավունքից։ Բայց Արցախը մեր պատմական ժառանգությունն է։ Մենք իրավունք ունենք ապրել այնտեղ, որտեղ հայերը սերունդներով ապրել են հազարամյակներ շարունակ։ Իսկ նախագահ Ալիևը պարզ ասել է, որ տեսնում  է Արցախն առանց  հայերի․ ով ուզում է հեռանալ, թող հեռանա։ Սա անընդունելի է, քանի որ սա ոչ միայն էթնիկ զտում է, այլև նախազգուշացում, թե թույլ չենք տա, որ հայերը մնան Արցախում իրենց սեփական մշակույթով, ավանդույթներով, չեն ուզում ընդունել, որ հայերը տարբերվում են, ունեն իրենց սեփական արժեքներն  ու օրենքները։ Սա նաև մարդու հիմնարար իրավունքների խախտում է։ Սա բացարձակ խախտում է մեր ինքնորոշման իրավունքը` էթնիկ զտման սպառնալիքով։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ իրենց սեփական ժողովրդի իրավունքները խախտվում են, մի երկիր, որտեղ 45 տարի շարունակ մեկ ընտանիք է վերահսկում, մի երկիր, որտեղ մարդիկ աղքատ են և միայն հարուստների մի փոքր խումբ է վերահսկում նավթից և գազից ստացվող ամբողջ եկամուտը, մեզ թելադրում է, թե ինչպես մենք պետք է ապրենք իրենց վերահսկողության տակ։ Սա անընդունելի է։

France TV  -Պարոն Վարդանյան, Եվրոպան դիտորդական առաքելություն է ուղարկել։ Արդյո՞ք դա ինչ-որ բանի սկիզբն է, որ Դուք ակնկալում էիք միջազգային հանրությունից։

Ռուբեն  Վարդանյան -Նրանք առաքելությունը Հայաստանի սահման են ուղարկել, ոչ թե Արցախ։ Ես եվրոպացիների, Ռուսաստանի և մյուս երկրների առաքելությունը տեսնում եմ մեզ համար օդային միջանցք բացելու մեջ։ Կարևորագույն առաքելությունը և մեզ օգնելու քայլը կլինի օդային ճանապարհը, որը թույլ կտա, որ մարդասիրական փոխադրումներ իրականացվեն դեպի Ստեփանակերտ: Հակառակ դեպքում մենք միշտ Ադրբեջանի կողմից վերահսկվող ցամաքային ճանապարհով սնունդ և այլ անհրաժեշտ բաներ ստանալու խնդիր կունենանք։

France TV  -Պարոն Վադանյան, այսօր այստեղ հավաքված լրագրողներից ոմանք այսօր հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Դուք ֆրանսիական լուրերի ալիքով եք խոսում, ի՞նչ կցանկանաք ասել Էմմանուել Մակրոնին այս երեկո։ Ի՞նչ կցանկանաք հարցնել նրան։

Ռուբեն  Վարդանյան -Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին իսկապես հայ ազգի, Արցախի ժողովրդի կողքին լինելու համար։ Երկրորդը, ցանկանում եմ ասել, որ աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներից մեկի նախագահ լինելու պատասխանատվությունն է հետևողականորեն ճնշում գործադրել մի երկրի վրա, որը չունի մարդու իրավունքների,  մարդասիրական արժեքների ընկալում։ Չնայած բոլոր դժվարություններին՝ հարկավոր է, որ նախագահ Մակրոնը շարունակի ճնշումը և ներգրավի ողջ ֆրանսիական հանրությանը, որպեսզի Եվրոպային ցույց տա, որ չենք կարող անտարբեր լինել, որ պետք է ճնշում գործադրենք մի պետության վրա, որը չունի օրենք, ժողովրդավարություն։ Անհրաժեշտ է ապաշրջափակել ճանապարհը, օդային միջանցք ապահովել մարդասիրական փոխադրումների համար և վերջ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը։ Սրան է ուղղված վերջին 35 տարիների մեր պայքարը, որը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման երաշխիքն է։

France TV  - Եթե չեմ սխալվում, Դուք ծագմամբ Ռուսաստանից եք։ Ասում են՝ կապեր ունեք Վլադիմիր Պուտինի հետ։ Ու՞ր է Ռուսաստանը։ Ռուսաստանն էր խաղաղություն պահողը։ 2020թ․ համաձայնագրով Ռուսաստանը պետք է խաղաղություն ապահովեր։ Արդյո՞ք պարոն Պուտինը չափազանց զբաղված է Ուկրաինայում, որ չի կարողանում ձեզ պաշտպանել, և արդյո՞ք դուք ինչ-որ բանի համար զղջում եք։

Ռուբեն  Վարդանյան - Ես ծնվել եմ Հայաստանում, իսկ մայրական կողմս Արցախից է։ Ես 20 տարի շարունակ Արցախում շատ ծրագրեր եմ իրականացրել։ Իմ որդին ծառայել է բանակում, իմ դուստրն ապրել է այստեղ։  Ես հպարտ եմ լինել հայ, ով հաջողությունների է հասել Ռուսաստանում։ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում: Բոլորս գիտենք, որ խաղաղապահները  մեծաթիվ չեն՝ 2000 հոգի, և սահմանափակ մանդատ ունեն կանգնեցնելու քաղաքացիական ակտիվիստներին, որոնք իրենց «էկոակտիվիստ» են անվանում։ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց Արցախում խաղաղության համար 2020թ․ նոյեմբերին, երբ փաստաթուղթը ստորագրվեց։

Ես հասկանում եմ, որ շատ բարդ իրավիճակ է և  շատ տարբեր շահեր հետապնդող կողմեր կան։ Սակայն հավատում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք ԵԱՀԿ Մինսկի անդամ երկրներ են, կարող են միավորվել այս հակամարտության շուրջ և իրապես մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ոչ թե առանձին-առանձին, այլ միասին։ Որովհետև ես հավատում եմ, որ սա այն խնդիրն է, երբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի պես մեծ երկրների շահերը համընկնում են․ փրկել ժողովրդավարությունը, փրկել իրենց սեփական հողի վրա հազարամյակներ ապրող փոքր ազգին։ Ուստի ես որևէ հակասություն չեմ տեսնում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի ընդհանուր, մեծ ճնշում գործադրեն Ալիևի և նրա վարչակարգի վրա։

France TV  -Դուք Վլադիմիր Պուտինի հետ խոսու՞մ եք։ Դուք Ռուսաստանի նախագահին հասանելիություն ունե՞ք։ Ի՞նչ է նա ասում այս իրավիճակի հետ կապված։

Ռուբեն  Վարդանյան - Ոչ, ես նախագահ Պուտինին հասանելիություն չունեմ։ Ես գտնվում եմ շրջափակման մեջ, որտեղ մարդիկ ունեն  պարենի, էլեկտրաէներգիայի սղություն։ Ես իմ ժողովրդի հետ եմ, ովքեր 35 տարի շարունակ իսկապես պայքարում են անկախության համար։ Եվ ես ոչ մի հասանելիություն չունեմ որևէ մեկին, քանի որ ես Ստեփանակերտում՝ շրջափակման մեջ եմ։ Այս իրավիճակն արդեն իսկ շատ պատասխանատվություն է դրել ինձ վրա, որ, որպես պետական նախարար, լինեմ իմ ժողովրդի հետ։

Հաղորդումը հնարավոր է դիտել այստեղ։

Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանԿատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՏավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ջրհեղեղից պաշտպանվելու համար հատուկ համակարգ են ստեղծումՄարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել էՌուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԱյսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իսրայելը անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 15-21-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս ԱԹՍ է խոցվել. օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԿոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսում ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 14-ից 18-ին ԱՄՆ-ը և Իրանը այսօր վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻրավապահները կանխել են թմրանյnւթերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը (տեսանյութ) Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Գիտնականները կապ են հայտնաբերել թեյի օգտագործման և երկարակեցության միջևՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 14-ից 18-ին5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՄեքսիկայումՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու
Ամենադիտված