Հունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Էլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Թեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրին Մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել «Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր


Ստուգվելու են 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքով բոլոր վարկածները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան արդեն ձերբակալվել է առաջին անձը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված: «Թույլ տվեք նախաքննության շահից ելնելով՝ չբացահայտել այն անձնաց հաջորդականությունը, ում նկատմամբ այս գործողություններն իրականացվելու են: Դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում զինդատախազի մակարդակով գործընթացի նկատմամբ: Եվ սահմանված կոնկրետ ժամկետներ կան քննությունն ավարտելու, ամբողջական քննություն իրականացնելու ուղղությամբ:

Բոլոր անձանց նկատմամբ նաև խափանման միջոցի հարցերն են քննարկվելու, կան դրա ուղղությամբ ստրատեգիական լուծումներ: Համադրվում են կանոնադրությունները, կանոնագրքերը, բոլոր բլանկետային նորմերը և քրեաիրավական արգելքները հասկանալու համար, թե ով ինչ չի արել նաև անվտանգության կանոններն ապահովելու տեսանկյունից:

Բացի այդ, զեկուցեմ, պարոն վարչապետ, որ 23.01.2023 թվականին զինդատախազի կողմից հրաման է արձակվել բոլոր կայազորների զինվորական դատախազներին ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն բոլոր զորանոցներում, այդ թվում տեղակայված զորանոցներում՝ 2020 և 2022 թթ. ռազմական գործողությունների արդյունքում տեղափոխված զորանոցների, տեղակայված զորամիավորումների կենցաղավարման կանոնների հետ կապված: Իհարկե, հրշեջ ծառայությունները և հրավտանգ նյութերի հետ աշխատանքն առաջնայնությունն է, բայց ցանկի մեջ ներառված են բոլոր մյուս անվտանգային կանոնները ևս և կեցավայրերի կահավորման հետ կապված բոլոր մյուս հարցերը: Օրինակ՝ ինչով են ծածկերը, կա արդյոք երկրորդ ելք, որպեսզի թակարդի էֆեկտ չստեղծվի, ինչպես որ այս ողբերգության ընթացքում մենք ականտես եղանք:

Այս կապակցությամբ, պարոն վարչապետ, նաև տեղեկացնեմ, որ դատախազությունը մանրամասն հաղորդագրություններով է սովորաբար հանդես գալիս, բայց այս իրավիճակում մենք էլ ավելի մանրամասն հասարակությանն անընդհատ կտեղեկացնենք կատարվող քննության, բոլոր ստուգվող վարկածների ուղղությամբ, որպեսզի քննության արդյունքներով մենք չունենանք սև խոռոչներ, ասեկոսեներ և բամբասանքի մակարդակի փորձագիտական կարծիքներ»,-ասել է Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը նշել է նաև, որ կառավարության նիստում հրապարկված վարկածն այս պահին կենսունակն է. «Մյուս բոլոր վարկածները ստուգվում և բացառման կանոնով, իհարկե, քննությունն իրականացվում է: Բայց հիմնական վարկածը, որի շուրջ այս պահին քննությունն իրականացվում է և, կարծես, այս պահի դրությամբ մենք ունենք ապացույցների այն բազան անհրաժեշտ, որով նաև մեղադրանք ենք առաջադրում, կառավարության նիստի ընթացքում հրապարակված այդ հիմնական վարկածն է: Կրկնում եմ, քանի որ հասարակությունն անընդհատ այդ հարցը բարձրացնում է, բոլոր վարկածների ուղղությամբ քննությունն իրականացվում է, որպեսզի հետո հանկարծ չհնչեն կասկածներ, որ մենք որևէ վարկած չստուգեցինք, որը հանրությունը քննարկում է»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ ընդգծել, որ եթե նույնիսկ կառավարության նիստում ինչ-որ բան հնչել է, որևէ մեկն այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ, որովհետև այն ինչ որ հնչել է, այդ պահին ինչ տեղեկություն ունեցել ենք, մենք հանրության հետ կիսում ենք, կիսել ենք և կկիսվենք: Նկատի ունեմ, որ եթե հանկարծ պարզվի, որ կառավարության նիստում հնչածի 180 աստիճան հակառակ բան է եղել, մենք դրանով կաշկանդված չենք, որովհետև մենք հանրության հետ հաղորդակցության մեջ ենք»:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ իր հերթին տեղեկացրել է, որ մինչ այս պահը տեղի ունեցած հարցաքննությունների արդյունքները հիմնավորում են ի սկզբանե առաջ քաշված վարկածը. «Ըստ էության, գլխավոր դատախազն ամբողջությամբ ներկայացրեց իրավիճակը: Ես միայն ուզում եմ հավելել, որ բոլոր հարցաքննված վկաները, ովքեր մինչ այս պահը հարցաքննվել են, ուղիղ վկայում են այն մասին, որ ի սկզբանե առաջ քաշված վարկածը՝ բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է: Ասեմ ավելին՝ երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը: Այսինքն՝ ամեն ինչ շատ պարզ է և այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չեն»:

Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է հրապարակել դեպքի վերաբերյալ. «Հիմա փաստորեն գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել է, փայտ է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, լրացուցիչ բան անելու կարիք չկա։ Սպան փորձել է, այսպես ասած, վառել, հետո դիզվառելիք է փնտրել, ուզել վարորդներից, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի հարմար է։ Վկան տեսել է այդ բենզինի տարան, սպայի հագուստը և նաև տարածքը բռնկված վիճակում: Այդ ամեն ինչն այս պահին հիմնավորվում է»:



14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՌուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն SpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան
Ամենադիտված