Հայտնի է դարձել աշխարհի ամենաբեռնված օդանավակայանը
Միջազգային2015 թվականին աշխարհի ամենաբեռնված ավիանավահանգիստը դարձել Է Դուբայի միջազգային օդանավակայանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով օդանավակայանի օպերատորի տվյալները: Նշվում Է, որ խոսքը վերաբերում Է միջազգային թռիչքներին:
Ավիանավահանգստի գործադիր տնօրեն Պոլ Գրիֆիթսը հայտարարել Է, որ օդանավակայան նոր ավիաընկերությունների գալը եւ նոր երթուղիների հավելումը թույլ Է տվել ընդհանուր թրաֆիկն անցած տարում ավելացնել 10,7 տոկոսով: Նա ճշտել Է, որ միայն դեկտեմբերին օդանավակայանն սպասարկել Է ավելի քան յոթ միլիոն ուղեւորների: Իսկ ընդամենը 2015 թվականին ավիահանգույցի ծառայություններից օգտվել Է շուրջ 75 մլն մարդ:
Գրիֆիթսը պատմել Է, որ ներկայում օդանավակայանը պատրաստվում Է նոր ուղեւորատար թերմինալի բացմանը, որի արժեքը կազմել Է 1,2 մլրդ դոլար: Պլանավորվում Է, որ այն կսկսի աշխատել արդեն այս տարվա առաջին եռամյսակում:
Մինչեւ 2014 թվականը աշխարհի ամենաբեռնված օդանավակայանի կոչումը պատկանում Էր Լոնդոնի Հիթրոուին: Երկու տարի առաջ Դուբայի ավիանավահանգիստը կարողացավ առաջ անցնել բրիտանական ավիահանգույցից: