Ինքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կան Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Բեռնը կասեցրել է զենքի արտահանումը Մերձավոր Արևելքում պատերազմnղ երկրներին Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ) Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար Տարադրամի փոխարժեքն այսօր Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ


Այն համառությամբ, որով իշխանական ոհմակը պաշտպանում է Պապիկյանին, եթե կիրառեին Արցախը պաշտպանելու համար, նման կորուստներ չէինք ունենա. Աշոտյան

Blog

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Ցավակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, ներողություն եմ խնդրում հայ ժողովրդի անունից, որ այդպես էլ սգո օր չհայտարարվեց տղաների ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Թեպետ, ինչպես ասել էի, սեպտեմբերյան` նախորդ տարվա ագրեսիայից հետո էլ, երբ 200-ից ավել զոհեր կային, սգո օր չհայտարարվեց։ Ես հեռու եմ և ինձ իրավունք չեմ վերապահելու մտնել վարկածների քննարկման մեջ, փաստը մնում է փաստ, որ նման անվստահությունը ծագում է այն պատճառով, որ գործող իշխանությունները՝ Նիկոլի գլխավորությամբ և մնացած մյուս բոլոր ներկայացուցիչներով, իրարամերժ հայտարարություններ արեցին, ինչպես նաև, մինչ այս դեպքը եղած նմանատիպ հարցերում ժողովրդից ճշմարտությունը թաքցնելու քաղաքականությամբ, չունեն վստահություն։ Եվ, եթե քննարկվում են նման առեղծվածային դեպքեր, և այդ վարկածները շատ են ու իշխանական վարկածին չեն համընկնում, այստեղ նախևառաջ մեղավորությունը կրկին իշխանությանն է, որոնք չունեն բավարար վստահություն հասարակության մեջ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սա լեգիտիմության ճգնաժամ է Նիկոլ Փաշինյանի համար»,- ասաց քաղաքական գործիչը` անդրադառնալով հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի-պայթեցման վերաբերյալ վարկածներին։

Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ եթե մենք շարժվեիքն բարոյական չափանիշներով, ապա նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլացիայից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար ու ընդմիշտ լքեր քաղաքականությունը՝ աղերսելով Աստծուն, որ հայ ժողովուրդը և Աստված մեծ լինի իր գործած հանցանքների նկատմամբ։ Մենք բարոյականության ճգնաժամ ունենք առհասարակ և հատկապես իշխանության ներսում, ուստի նորմալ երկրում մենք վաղուց այսպիսի կառավարություն, այսպիսի վարչապետ չէինք ունենա և Սուրեն Պապիկյանի հրաժարականը ինքնստինքյան կդիտարկվեր, անկախ  նրանից թե ինչպիսի անուն-ազգանունով մարդ է զբաղեցնում  նախարարի պաշտոնը։ Այն համառությունը, որով իշխանական ոհմակը պաշտպանում է Սուրեն Պապիկյանին, եթե այս ջանքերի կեսը կիրառեին Արցախը պաշտպանելու համար, վստահ եմ, որ Արցախում նման կորուստներ չէինք ունենա»,- հավելեց նա։

Արմեն Աշոտյանը ողբերգական հրդեհի հաջորդ օրը ՊՆ-ի կողմից 15 մեքենա գնելը որակեց անբարոյականության դրսևորում․ «Անբարոյականության դրսևորումները այնքան շատ են, այնքան զավեշտալի և այլասերված դրսևորումներ են ստանում, որ ես այլևս ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Պաշտպանության նախարարության կողմից վարվող քաղաքականությունը ոչ միայն այսպես կոչված նախարարի, այլ նաև իր մերձավոր շրջապատի հետ կապված, վաղուց որևէ կապ չունի ՀՀ-ի և Արցախի ժողովրդի պաշտպանության պարտավորության ու առաքելության հետ, որ իրենք պետք է ստանձնեին։ Ճոխ կյանքը, որ վարում են այսօրվա իշխանական ոհմակները, բացահայտ կոռուպցիայի, չարաշահման և մնացած օրենքների հետ աղերս չունեցող դրսևորումների հետևանք են: Հիշեցնեմ նաև, որ անցած տարվա բյուջեն ՊՆ-ի գրեթե 50 տոկոսով թերակատարվել է»,- ավելացրեց նա։

ՀՀԿ-ական գործիչը 15 զինծառայողների մահվան ֆոնին Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործ հարուցելը համարեց իշխանության «տնային заготовка-ներից» մեկը․ ««Սեյրան Օհանյան օպերացիան» պետք էր դաշտ նետել, երբ իշխանության վրա հերթական զայրույթի և հայհոյանքի ամպն էր կուտակվում և այն, որպես հակակարկտային կայան է օգտագործում իշխանությունը։ Շինծու գործերի հրահրում է նման աղմկահարույց անվան տակ, նույնը կարող եմ ասել այլ քաղաքական գործիչների մասով, և անհամեստ չլինի նաև իմ դեմ հարուցված զավեշտալի և անբարոյական գործի առումով։ Անբարոյական մարդիկ հարուցում են անբարոյական գործեր բարոյական մարդկանց նկատմամբ։ Սա է այսօրվա իշխանություն պահելու Նիկոլի բանաձևերից մեկը»։

Խոսելով արդեն նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի` արտաքին հետախուզության պետ նշանակվելու լուրերի մասին, քաղաքական գործիչը ասաց․ «Մի տարի առաջ, երբ այդ աղջնակը ընտրվեց, աղջնակ բառի մեջ այստեղ ոչ թե գենդերային խայթոց է, այլ իր անմեղսունակության, ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորման ամենամեղմ բառը, Քրիստինե Գրիգորյանը ապացուցեց, որ ընդամենը Նիկոլ Փաշինյանի հերթական քաղաքական կցորդներից մեկն է, ինչը և պարզ էր ամենասկզբից։ Ինչո՞վ հիշվեց այդ աղջիկը, այդ տիկնոջ պաշտոնավարումը, ոչ մի բանով, բացի նրանից, որ նա հերթական անդեմ, անհայրենիք կերպարն էր, որը ծառայում էր Նիկոլ Փաշինյանի անբարոյական կերպարին»։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի գործունեությանը` Արմեն Աշոտյանը նշեց, որ իրենք Արցախի պետնախարարի գործունեությունը դրական են գնահատում․  «Այս ընթացքում իր դրսևորած վարքագիծը հանրային է, ևս դրական ենք գնահատում այն համատեքստում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա ոչ մեկ իրավունք չունի խաչ քաշելու, սա է Արցախի ժողովրդի կամքը, որ մի քանի տասնյակ հազարանոց միտինգներով ապացուցվել է։ Մնացածը ասում եմ Լև Տոլստոյի խոսքերով․ «Չեմ հավատում ոչ մեկի խոսքերին, հավատում եմ բոլորի գործերին»։ Մնացածը պետք է իրականացնել ըստ գործերի, պարզապես հակաքրոզչությունը տվյալ գործչի դեմ ստանում է մեղմ ասած զավեշտալի դրսևորումներ այն  դեպքում, երբ մենք այդպիսի ճոխություն մեզ թույլ տալ չենք կարող, որպես ժողովուրդ մտնել անձնական ամբիցիաների, չբավարարված քաղաքական ակնկալիքների կամ առավել ևս այլոց աշխարհաքաղաքական շահերի սպասարկման տիրույթ»։

Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԺողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանՓաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան Աբրահամյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ներգաղթի իրական պատճառՆԳՆ նախարարի այն պնդմանը, թե «անկախացումից ի վեր առաջին անգամ 2025-ին ներգաղթ ենք գրանցել, և դա խաղաղության արդյունք է», թույլ տվեք չհամաձայնել՝ առնվազն երկու կարևոր պատճառով։ Առաջին՝ ներգաղթը չի կարելի բացատրել մեկ գործոնով։ ՄիԻնքնաթիռ է կործանվել. 2 զոհ կաHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՄագնիսական փոթորիկների համար կանխատեսված օրը կփոխվիՓաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՄահացել է դերասան Չակ ՆորիսըԱշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղումԻնքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կանԴու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Պատերազմի ,աղետի ու պարտության սիմվոլը չի կարող բերել խաղաղություն. ՇարմազանովԸնտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Բեռնը կասեցրել է զենքի արտահանումը Մերձավոր Արևելքում պատերազմnղ երկրներին Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՈղբերգական դեպք Վաղարշյան փողոցումՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ)Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար Տարադրամի փոխարժեքն այսօրՓաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՆեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Ունենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Պшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Թաց ձյուն, անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ․ եղանակի տեսություն 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով. ԿԳՄՍՆ Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանՆիկոլից հետո ամենամեծ վնասը ՀՀ քաղաքական կյանքին հասցրել է երկրորդ նախագահի քարոզչական թիմը․ Աշոտյան Եվրոպան կրակում է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Բագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին
Ամենադիտված