Նոր տեղեկություններ այրվածքներ ստացած զինծառայողների վերաբերյալ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից երկուսի վիճակը կայուն ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության բավարար։ Այս մասին Infoport.am-ին հայտնեցին Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից։
Կայուն ծանր վիճակով զինծառայողները շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։ «Հիվանդներին չենք տեղափոխում պալատ, որովհետեւ վտանգ կա»,- ասացին հիվանդանոցից։