Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ադրբեջանական ԶԼՄ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ. Կրեմլ Իրանը պատրաստվում է շարունակել երկրի լայնածավալ պաշտպանությnւնը. իրանական ԶԼՄ-ները՝ Թրամփի հայտարարության մասին Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ. օրվա աստղագուշակ 3 արցախցի այցելել է Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի ֆոնին, վերադարձի ճանապարհին ԱԱԾ ծառայողների կողմից կանգնեցվել են ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք. Ռոման Երիցյան Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է Աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի շրջանի հետ. Հնդկաստանի վարչապետ Դաժան սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսված. Սրբուհի Գալյանը՝ 1 տարեկան երեխայի ծեծի մասին Օդաչուները զոհվել են․ նոր մանրամասներ՝ ավիավթարից Մաhացել է նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը


Երբեք չգիտենք, թե համացանցում կուտակված սուտը ում կողմից և ինչպես կօգտագործվի մեր երկրի և ժողովրդի դեմ․ 168.am

Հասարակություն

168.am-ը գրում է․

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն և ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ զրույցի առիթը շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և Սյունիքի մարզում հանգրվանած արցախցիներին տրամադրվող աջակցությունն էր, սակայն հաշվի առնելով, որ Արցախի հանքարդյունաբերական ծրագրերը դարձել են շինծու պատրվակ Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափման համար, անդրադարձ եղավ նաև ոլորտին և ստեղծված իրավիճակին։

– Պարոն Ստեփանյան, օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ԶՊՄԿ-ն զգալի աջակցություն է ցուցաբերել Սյունիքում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին։ Քանի՞ մարդու մասին է խոսքը, և ի՞նչ օգնություն է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը։

– Թվերի մասին հստակ տեղեկություն հավանաբար մարզային և համայնքային իշխանությունները կարող են տալ։ Գիտեմ, որ շատերը հանգրվանել են Սյունիքի մարզում, այդ թվում՝ Քաջարան և Կապան քաղաքներում։ Եվ հակառակը՝ մեր բնակիչներից շատերը շրջափակման մեջ են մնացել Արցախում, և նույնիսկ աշխատակիցներ ունենք, ովքեր փակված հատվածի այն կողմում են եղել և չեն կարողանում վերադառնալ։ Ինչ վերաբերում է մեր օգնությանը, ապա դա իրականացվում է «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամին գումար տրամադրելու միջոցով, իսկ ծրագրերի իրականացմամբ զբաղվում է մարզպետարանը։ Կարծում եմ՝ սա օգնությունը հասցեական ու առավել արդյունավետ է դարձնում։ Չէի ցանկանա թվեր նշել, միայն նշեմ, որ մեր հայրենակիցներին աջակցելու գործին այսօր յուրաքանչյուր կազմակերպություն պետք է մասնակցի՝ իր ուժերի ներածին չափով։

– Դուք, որքան տեղյակ եմ, մասնագիտությամբ բնապահպան եք։ Արդեն երկար տարիներ աշխատում եք հանքարդյունաբերության ոլորտում։ Հաջորդ հարցս Արցախում հանքարդյունաբերական ծրագրերին է վերաբերում։ Ինչպես հայտնի է՝ ճանապարհը փակած սադրիչները հանքերի թեման օգտագործում են՝ որպես պատրվակ։ Տարեվերջին Արցախի իշխանությունները և հանքը շահագործող Բեյզ Մեթալս ընկերությունը հայտարարեցին, որ հանքի գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է։ Ինչպես և կարելի էր ենթադրել, ճանապարհները, միևնույն է, փակ մնացին։ Ի՞նչ եք մտածում այս իրավիճակի հետագա զարգացման մասին։

– Կարող եմ միայն ասել, որ մտահոգությամբ եմ հետևում զարգացումներին, հույս ունենալով, որ ճանապարհը կապաշրջափակվի, իսկ հանքը կվերսկսի աշխատանքները, քանի որ լավ եմ պատկերացնում, թե ինչ հսկայական կարևորություն ունի այդ ծրագիրն Արցախում՝ տնտեսական և սոցիալական առումով։

– Ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից ճանապարհների շրջափակումն առիթ տվեց բազմաթիվ խոսակցությունների այն մասին, որ հաճախ հենց Հայաստանում են ծնվել այն կոչերն ու պնդումները, որոնք այժմ օգտագործում են ադրբեջանցիները։ Անշուշտ, բոլորի համար հասկանալի է, որ այստեղ բնապահպանական օրակարգ չկա, այդուհանդերձ, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակն այդ տեսանկյունից, ի՞նչ դիրքորոշում ունի հայաստանյան հանքարդյունաբերական ոլորտը։

– Չեմ ուզում մեկնաբանել ադրբեջանցիների թեզերը։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում երկար տարիներ հանքարդյունաբերության դեմ հնչող թեզերին, չեմ կարող խոսել ոլորտի անունից, կարող եմ ասել անձամբ իմ տեսակետը. մենք մեր հանքարդյունաբերական պոտենցիալը լիարժեք օգտագործելու, ոլորտը իրական գիտական քննարկումներով բարելավելու, ներդրումներ ներգրավելու փոխարեն, տարիներ շարունակ զբաղված ենք եղել ինքներս մեզ վրա ցեխ շպրտելով, ինչպես, օրինակ, վերջերս էր՝ տեղի չունեցած «պոչամբարի պայթյունի» մասին կեղծ լուրեր տարածելով, նման օրինակները շատ-շատ են։ Սրան վերջ տալու և լրջանալու ժամանակն է։ Հանքարդյունաբերությունը բեռ չէ։ Դա հսկայական հնարավորություն է, որ պետք է ճիշտ օգտագործել։ Այսօր ԶՊՄԿ-ն վճարում է այնքան հարկ, որքան խոշոր հարկատուների ցուցակի հաջորդ 5 ձեռնարկությունները՝ միասին վերցրած։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հնարավորություններ կունենար Հայաստանը, եթե մենք ունենայինք ԶՊՄԿ-ի մասշտաբի ևս մեկ-երկու հանքարդյունաբերական ծրագիր։

– Վստահ եմ, չեք պնդի, որ բնապահպանական բոլոր խնդիրները մտացածին են։

– Իհարկե՝ ոչ։ Բայց ես իմ մասնագիտական և մասնավորապես հանքարդյունաբերական կարիերայի ընթացքում Հայաստանում մեկ ձեռքիս մատների վրա կարող եմ հաշվել դեպքերը, երբ վեր հանված խնդիրներն իսկապես գիտական հիմնավոր քննարկման արդյունք էին։ Մենք չենք ունեցել կամ շատ քիչ ենք ունեցել իրական բնապահպանական դեբատ, մասնագիտական քննարկում։ Մենք հիմնականում ունեցել ենք վախեր կամ միֆեր տարածելու վրա հիմնված ակտիվիստական աղմուկ։ Դրանք տարբեր բաներ են։ Մեկն օգնում է բարելավել հանքարդյունաբերության բնապահպանական կառավարումը, մյուսը խանգարում է առանձին վերցրած ծրագրերին, նաև ընդհանուր ֆոն է ստեղծում երկրի հանքարդյունաբերության ոլորտի դեմ, ինչին ականատես ենք լինում հիմա։

– Բայց ակտիվիստները նույնպես իրավունք ունեն մտահոգություն հայտնելու։ Նրանք դժգոհում են, որ հանքարդյունաբերական ընկերությունները նրանց ճնշում են ու դատի են տալիս, փորձում լռեցնել։

– Իհարկե ունեն իրավունք։ Իսկ ի՞նչն է խանգարում քննադատել՝ առանց զրպարտություն ու սուտ տարածելու։ Եթե մասնագիտական գիտելիքները չեն բավարարում խնդիրները ձևակերպել առանց ստի, ուրեմն ավելի լավ է լռել, հատկապես՝ այսօր։ Ես ինքս նախկինում միշտ դեմ եմ եղել զրպարտությանը դատական կարգով պատասխանելուն։ Բայց հիմա սա դարձել է անվտանգության խնդիր։ Ցանկացած կեղծիք՝ Հայաստանի տնտեսության հենք հանդիսացող ոլորտի մասին, պետք է հերքվի։ Այլապես երբեք չգիտենք, թե համացանցում կուտակված սուտը ում կողմից և ինչպես կօգտագործվի մեր երկրի և ժողովրդի դեմ։

– Որն է այն նուրբ բալանսը, որ համ բնապահպանական խնդիրները բարձրաձայնվեն, համ՝ ձեր նշած անվտանգային ռիսկերը չառաջանան։

– Լուծումը՝ կեղծիքից, սուտ տարածելուց զերծ մնալն է, և խնդիրները մասնագիտական մակարդակում քննարկելը։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ որևէ հանքում իմ աշխատանքի ընթացքում երբևէ չեմ արել այնպիսի պնդում, որի իրավացիությունը չեմ կարող պաշտպանել ցանկացած դատարանում։ Ձեր ասած բալանսն այն ժամանակ կլինի, երբ նման վստահություն կարողանան ունենալ հանքարդյունաբերության բոլոր քննադատները։ Ես ամենից շատ ցավում եմ հենց դրա համար, որ այսօր վարկաբեկվեց, դելեգիտիմացվեց իրական բնապահպանությունը՝ նույնականացվելով վնասատու ակտիվիզմի հետ։ Ակտիվիզմը կարող է և պետք է հօգուտ հասարակության ծառայի, սակայն դա էլ պետք է արվի ամենայն պատասխանատվությամբ։

Աստղագետները հնարավոր մթնոլորտ են հայտնաբերել ժայռոտ մոլորակի վրաՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանըՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար ՂումաշյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ադրբեջանական ԶԼՄ 1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարԲաքուն ԱԹՍ-ներ է հանում երկինքՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ. Կրեմլ Վերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Իրանը պատրաստվում է շարունակել երկրի լայնածավալ պաշտպանությnւնը. իրանական ԶԼՄ-ները՝ Թրամփի հայտարարության մասին Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ. օրվա աստղագուշակ Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ 3 արցախցի այցելել է Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի ֆոնին, վերադարձի ճանապարհին ԱԱԾ ծառայողների կողմից կանգնեցվել են ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք. Ռոման Երիցյան Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է Համախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի շրջանի հետ. Հնդկաստանի վարչապետ Դաժան սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսված. Սրբուհի Գալյանը՝ 1 տարեկան երեխայի ծեծի մասին Օդաչուները զոհվել են․ նոր մանրամասներ՝ ավիավթարիցՄաhացել է նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը. կա 3 տուժած Շшնտաժ չեմ տեսնում, Փաշինյանը պայմանական ասաց, որ սեպտեմբերին պшտերազմ կլինի․ Միրզոյան «Բուշեր» ԱԷԿ-ը գտնվում է ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ. Պեսկով Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանԻրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնшմին է և uպառնալիք ազատ աշխարհի համար. Նեթանյահու Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Աբովյանում «Kia»-ն կողաշրջվել է. կա 1 զnh, 3 վիրավnր Հայտնի է, թե ինչ է ասել մրցավարն Արբելոային՝ մադրիդյան դերբիում Վալվերդեի հեռացումից հետո Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավինԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԻրանը uպառնում է hարվածել Ծոցի էներգետիկ և ջրային համակարգերին, եթե Թրամփն իրագործի էլեկտրացանցին hարվածելու իր uպառնալիքը. Reuters ՄՍԾ աշխատակիցը որպես կաշառք ստացած մեկ ամսվա նպաստի չափով գումարի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Ճապոնիան Հորմուզի նեղուցում անվտանգnւթյան ապահnվման պարտավորություններ չի ստանձնել. նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար
Ամենադիտված