Հրդեհից զոհված զինծառայողների համար հոգեհանգստյան կարգ է կատարվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է մատուցվել հրդեհից զոհված զինծառայողների համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղակատվական համակարգը։
«Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար»,– նշված է հաղորդագրության համար։
Հոգեհանգստյան կարգը կատարվել է Սուրբ Գայանե վանքում։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։