Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Բնապահպաններին հարթակ տրամադրելը չի կապում որևէ լրատվամիջոցի ձեռքերը

Օրերս past.am-ի մի հրապարակում արժանացել էր մի քանի բնապահպանների ու բնապահպանական ՀԿ-ների բուռն արձագանքին, որոնք կազմել էին ծավալով մեր հրապարակումը բազմիցս  գերազանցող մի պատասխան, որը հրապարակեցինք, քանզի մեզ համար մշտապես առաջնային է եղել ցանկացած հարցում բոլոր կողմերին իրենց կարծիքը ներկայացնելու հնարավորություն ընձեռելը:

Փորձենք հասկանալ, թե ինչն է այդչափ վրդովվեցրել նշյալ բնապահպաններին:

Հոդվածը վերաբերում էր նրանց՝ օրերս կազմակերպած ասուլիսին, որտեղ նրանք բողոքում էին, որ իրենց դեմ հանքարդյունաբերական կազմակերպությունները դատական հայցեր են ներկայացնում, իսկ սոցիալական մեդիայում էլ արշավ է սկսվել իրենց դեմ՝ մեղադրելով ադրբեջանցիների հետ նույնականացված օրակարգի մեջ։

Հոդվածում հիշատակել էինք, որ այդ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նրանց սուր հարցեր էին ուղղվել լսարանից, մասնավորապես՝ արդյո՞ք իրենց պատասխանատու զգում են այն բանում, որ ադրբեջանցի պսեվդո-ակտիվիստները օգտագործում են հայ բնապահպանների փաստարկները, արդյո՞ք համարում են, որ հանքարդյունաբերական ընկերությունները չպետք է դատարան դիմեն, եթե նրանց զրպարտում են, և եթե բնապահպանները  վստահ են իրենց ասածի մեջ, ինչո՞ւ չեն դատարանում պաշտպանում իրենց պնդումը։ Նկատեք՝ հարցերը մենք չենք բարձրացրել, դրանք հնչել են ասուլիսի ընթացքում, մենք միայն մեջբերել էինք այդ հարցադրումները:  

Ուզում ենք հատուկ հիշեցնել, որ «Փաստը» այն լրատվամիջոցներից է, որը բնապահպանական խնդիրները, հանքարդյունաբերության ոլորտի լրջագույն բացերը լայնորեն լուսաբանել է մշտապես։  Դա կվկայեն մի շարք բնապահպաններ, որոնց դիտարկումներն ու գնահատականները հաճախ են տեղ գտել «Փաստ» թերթում ու past.am կայքում: Ընդ որում, դա կարող են հաստատել հենց ասուլիսին մասնակցողներից առնվազն երկուսը:

Սակայն բնապահպաններին հարթակ տրամադրելը չի կապում որևէ լրատվամիջոցի ձեռքերը՝ ներկայացնել նաև այլ տեսակետներ: Այդուամենայնիվ, որպես պատասխանատու լրատվամիջոց , մշտապես փորձել ենք զերծ մնալ մերկապարանոց մեղադրանքներից։ Առավել ևս ցանկացած քննադատության ժամանակ ամեն ինչ անում ենք մի քանի անգամ ավելի ուշադիր լինելու ամեն բառի առումով: Բայց հիմա խոսքն այդ մասին չէ, այլ այն մասին, թե ինչու են նման ցավագին արձագանք տալիս բնապահպաններն իրենց ուղղված հարցադրումներին՝ դրանց պարզապես պատասխանելու և հետևություններ անելու փոխարեն։

 Օրերս տարածված հայտարարության մեջ բնապահպան ակտիվիստներն իրենք են ընդունում, որ իրենց պայքարը օգտագործվել է ադրբեջանցիների կողմից։ Դա նույնիսկ «գյուտ» չէ:  Համացանցում անվերջ նյութեր կարելի է գտնել այն մասին, թե ինչպես են հայկական հանքերը թունավորում ամբողջ տարածաշրջանի գետերն ու հողերը: Ընդ որում, այդ տեսակետների հեղինակները հենց մեր բնապահպաններն են: Մենք էլ կարող ենք հարց տալ՝ մի՞շտ են արդյոք այդ գնահատականները համապատասխանել իրականությանը, մի՞շտ են եղել հավաստի: Բայց դա արդեն մեր գնահատելիքը չէ:

Վրդովմունքի մյուս առիթը «զրպարտություն» բառն է։ Բայց ի՞նչն են  վիճարկում մեզ «Պատասխան» ուղարկողները։ Բոլորովին վերջերս ակտիվիստ Թեհիմնե Ենոքյանը բողոքում էր, որ դատարանն իր դեմ անարդար վճիռ է կայացրել՝ հաստատելով հանքարդյունաբերական ընկերության դեմ զրպարտության փաստը։ Հիմա էլ մեկ այլ ընկերություն է դիմել դատարան՝ նույն մեղադրանքով։ Թե ով ինչպես է գնահատում իրավական գործընթացը, այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ կա դատարանի վճիռ, ինչին մենք անդրադարձել ենք։ Ուրեմն, ի՞նչ  է վրդովեցրել բնապահպաններին։

Մի խոսքով, մեզ համար առնվազն տարօրինակ էր այսպիսի բուռն արձագանքը: Կարելի է, իհարկե, դրա պատճառների, առկա անհանգստությունների մասին հետևություններ անել, բայց զերծ կմնանք դրանից, դա մեր ոճը չէ: Մեր լրատվամիջոցը միշտ է շարունակելու բոլոր կողմերին հարթակ տրամադրելու, բոլորին իրենց կարծիքը ներկայացնելու հնարավորություն տալու քաղաքականությունը: Ուղղակի երևի թե արժե, որ առկա վիճակում բոլոր «կողմերը» պաուզա վերցնեն և վերանայեն սեփական մարտավարությունը։ Այլապես բնապահպանությանը տրվում է զրո օգուտ, իսկ վնասները կարող են շատ մեծ լինել։

Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգըԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցումԵրևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված