Թուրքիայի Շըրնաք նահանգում երեք թուրք ոստիկան է վիրավորվել
ՄիջազգայինԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները ոստիկանական զրահամեքենայի անցնելու ժամանակ ճանապարհին պայթուցիկ են գործի դրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվականը:
Պայթյունի հետևանքով երեք ոստիկան վիրավորվել է: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկաններից երկուսի վիճակը ծանր է: