Դիարբեքիրում կրկին երկու թուրք զինվոր է սպանվել
ՄիջազգայինԴիարբեքիրի Սուր գավառում, որտեղ օրեր շարունակ չի հանվում փողոց դուրս գալու արգելքը, փետրվարի 1-ին նոր բախում է տեղի ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) և թուրքական զինված ուժերի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերա կանը:
Նոր բախման հետանքով ծանր վիրավորվել են երեք զինվոր և երկու ոստիկան, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: Չնայած բժշկական միջամտությանը` երկու զինվորի կյանքը փրկել չի հաջողվել: