Ռազմական գործողությունների բռնկումն ավելի քան իրական է թվում. ԶԼՄ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռազմական գործողությունների նոր բռնկման սպառնալիքն ավելի քան իրական է թվում, հատկապես, եթե տարվա ընթացքում գոնե սահմանափակ առաջընթաց չկատարվի քաղաքական կարգավորման հարցում: Այս մասին «Независимая газета»– ում հրապարակված հոդվածում գրել է միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը:
Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ տվեցին հակամարտությունը սառեցնել, բայց չհանգեցրին դրա վերջնական կարգավորմանը։
«Այսօր լարվածությունը պահպանվում է ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Էսկալացիայի հերթական փուլը լուրջ բացասական հետևանքներ կունենա Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի համար և կարող է հանգեցնել երրորդ երկրների միջամտության հակամարտությանը»։
Հոդվածի հեղինակը հրապարակման մեջ թվարկել է 15 խնդիր, որոնք 2023 թվականին «կարող են ամենակործանարարը լինել միջազգային համակարգի համար»։ Հարավային Կովկասում նոր սրացման հնարավորությունը հրապարակման մեջ նշված է 5-րդ տեղում։
Ավելին՝ այստեղ