Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Կարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը


Եթե նախկին ու ներկա իշխանամոլները 2021-ին երկիրը ընտրությունների տանելու փոխարեն՝ «ով է ավելի տղա» մանկամիտ մրցույթից վեր կանգնեին, հերթական ընտրությունները կլինեին այս տարի․ Մանե Թանդիլյան

Մենք այսօր հայոց պատմության ամենածանր, հակասական ու միևնույն ժամանակ ամենաորոշիչ պահերն ենք ապրում։ Ականատեսն ենք մի խենթացնող եղելության, երբ մեր երկրի իշխանությունը հայրենիքի համար ամենակարևոր հարցում ավելի ձգտում է բավարարել թշնամու պահանջները, քան գործել հանուն ազգային շահի, և, զավեշտալին այն է, որ դա արվում է լայն զանգվածների հանցավոր անտարբերության ներքո։ Բայց մենք դրա իրավունքը չունենք․․․։ Այս մաիսն գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Մենք այսօր իրավունք չունենք Արցախում պաշարված 120 000 մարդու ճակատագրի հետ խաղալ։ Իրավունք չունենք նեղ անձնական շահերին և իշխանատենչության մոլուցքին տուրք տալով՝ երկիրը տանել արկածախնդրության։
Իրավունք չունենք Արցախի իրավիճակի անմեղսունակ գնահատականների հետևանքով առաջացած՝ արտահերթ ընտրությունների մասին քննարկումներ վարել։ Ընտրությունների մասին խոսակցությունները, կամ որևէ միջոցով դրանք անխուսափելի դարձնելը ոչ այլ ինչ է, քան՝ դավադրություն Արցախի դեմ։
Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանն առաջին անգամ հարձակվեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա և ներխուժեց Սև լճի տարածք մայիսի 12-ին՝ արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական միտքը մարտի 18-ին արդեն ճգնել էր արտահերթ ընտրությունների գնալու որոշումը, և բոլորը խիստ զբաղված էին «թեժ» ընտրությունների քարոզարշավին նախապատրաստվելով։
Եթե պետականամետ, ամուր լինելու և ծանրագույն պահին պետության մեջքը պահելու վարքագիծը գերիշխեր հայ քաղաքական մտքում, նախկին ու ներկա իշխանամոլները 2021-ի ցնցումների պահին երկիրը ընտրությունների տանելու փոխարեն՝ «ով է ավելի տղա» մանկամիտ մրցույթից վեր կկանգնեին, և արդյունքում հերթական ընտրությունները կլինեին արդեն այս տարի, երբ ամեն բան տեսնող ու հասկացող մեր ժողովուրդը, որի համար Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակը լիարժեք բացահայտեց՝ ով ինչի համար ինչերի է պատրաստ, վերջնականապես կվռնդեր երկիրը կործանած բոլոր նախկիններին ու ներկաներին, և Հայաստանի ու Արցախի համար շանս կբացվեր արդեն այսօր։
Բայց մենք համբերատար ենք ու համառ։ Կսպասենք՝ ինչքան պետք է, այնպես՝ ինչպես հարկն է, ամեն օր մոտեցնելով այդ օրը։ Այսուհետ, մեր ապրած ամեն օրը որոշիչ է, մեր ապրած օրվանից է կախված, թե վաղն ինչպիսի երկիր ու հայրենիք կունենանք։
Իսկ մենք ուզում ենք ունենալ ապրելու երկիր, մենք ուզում ենք ունենալ հայկական Արցախ։
Եվ սա պայքար է, բառի հենց ուղիղ իմաստով պայքար՝ հանուն ապրելու, հանուն կյանքի։
Այո՛, Արցախը պայքարում է, Արցախը կանգուն է, իսկ մեր անելիքն այստեղ՝ Հայաստանում է՝ այդ պայքարին միանալու ու աջակցելու միջոցով։ Մենք ունենք թիմ, ունենք նվիրում պետության և հասարակության նկատմամբ և ունենք համոզմունք, որ ի վիճակի ենք համախմբել այլ մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում, կիսում են մեր գաղափարները, խելացի են, պրոֆեսիոնալ, նվիրված և պատրաստ են իրենց ամբողջ ներուժով գործել հանուն Հայաստանի և Արցախ միասնության։
Մենք պատրաստ ենք ջանք չխնայել վստահության այս խորը ճգնաժամի պայմաններում անտարբերությունն ու հիասթափությունը կոտրելու, ուժերը համախմբելու, բովանդակային համագործակցություններ մեկնարկելու և Հայաստանի ու հայկականի ապագան ձևակերպելու համար։
Հայն ունի երկու ապրելու երկիր՝ Հայաստան և Արցախ, և Հայաստանի ու Արցախի համար մենք աշխատում ենք անդադար։ Մենք պայքարել և պայքարելու ենք Հայաստանի և Արցախի միասնության համար։ Եվ մեզ համար չկա այլընտրանք»։

Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետ
Ամենադիտված