«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Գյուղի բնակիչ է պшյթել ականի վրա Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ Երևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը ԱՄՆ-ը չի մոռանա, որ ՆԱՏՕ-ն չօգնեց Իրանի դեմ գործողության հարցում. Թրամփ Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է Աֆղանստանի դեմ ռшզմական գործողության վերսկսումը Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, և նախագիծը կարող է կյանքի կոչվել առաջիկա 4-5 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի նախարար Երբ են նախատեսված 2026 թվականի ամառային զորակոչն ու զորացրումը․ նախագիծ


Հղի լինելն ինձ դուր չի եկել

Life

168.am-ը գրում է .

Liwli.ru կայքը ներկայացրել է կնոջ գրառումը հղիության մասին:

Հղի լինելն ինձ դուր չի եկել: Առաջին ամիսներին ես անընդհատ քնել ու փսխել էի ցանկանում: Իսկ վերջին ամիսներին ես այնքան մեծ փոր ունեի, որ ամուսինս ստիպված էր բնակարանում ինձ տեղափոխել հաշմանդամի սայլակի միջոցով: Մի անգամ նա տանը չէր. ես ուզում էի խնձոր ուտել ու մոտեցա սառնարանին: Բացելով դուռը՝ ես նստեցի, որ կարողանամ հասնել սառնարանի ամենացածր դարակին, որտեղ գտնվում էր խնձորը: Խնձորը վերցրի, սակայն այդպես էլ չհաջողվեց ոտքի կանգնել: Այդ պատճառով էլ ես չլվացած խնձորը դրեցի բերանս և «չոչ անելով» հասա բազմոցին, որպեսզի հենվեի նրան և կանգնեի: Կատուները վախի մեջ խույս էին տալիս ինձնից:

Ես անընդհատ ահավոր տրամադրություն ունեի: Բացի այդ՝ իմ փորը միշտ քոր էր գալիս, իսկ ընդհանրապես 30 կգ-ով ավելացած քաշս ոչ ոքի անտարբեր չէր թողնում: Ծանոթները նայում էին ինձ ու ասում՝ ո՜ւո՜ւ: Դա հատկապես ծիծաղելի էր նայվում այն պատճառով, որ ես լայնությամբ չէր գիրացել, այլ անտանելի մեծացել էր փորս: Շատ դժվար էր սեղանի շուրջ նստելը. ողջ ուտելիքը թափվում էր փորիս: Քնելը ևս շատ անհարմար էր: Մեջքի վրա չես կարող պառկել, փորի վրա՝ ևս: Գիշերը ես զուգարան գնում էի 40 րոպեն մեկ անգամ: Այդ պատճառով էլ քունը նման չէր քնի, այլ հիմար կռիվ փորի հետ: Ես երբեմն լաց էի լինում ու երազում ծննդաբերել ու նորմալ քնել: Դրա մասին՝ հետո: Ինձ մինչև այժմ կատաղեցնում է, երբ ասում են, որ հղիությունը երջանիկ ժամանակ է: Իբր կարող ես քնել: Այդ ժամանակ երջանիկ լինում են միայն այն կանայք, ովքեր «լավ չեն»: Իսկ սովորական մարդու համար երբեք հաճելի չի լինի մշտապես անհարմար վիճակում լինել և տգեղ տեսք ունենալ: Եվ պետք չէ ասել, թե հղիները գեղեցիկ են, դա նենգ սուտ է, որը հորինվել է հղի կանանց աջակցելու համար, որոնք, չգիտես ինչու, այդքան սիրում են լուսանկարվել հղի վիճակում:

Ծննդաբերությունից ես վախեցել եմ դեռ մանուկ հասակից: Ինձ սպասվում էր պլանավորված կեսարյան հատում 38 շաբաթականում, սակայն ես վախենում էի ավելի շուտ ծննդաբերել: Ծննդաբերությանը նախորդած 2 շաբաթների ընթացքում ես երկու անգամ արթնացնում էի ամուսնուս, և մենք վազում էինք ծննդատուն, իբր ես արդեն ծննդաբերում էի: Տարօրինակ է, բայց ինձ վրա ոչ ոք չէր բարկանում սուտ ծննդաբերության համար: Պարզապես ամուսինս երկրորդ անգամից հետո դադարեց հավատալ ինձ, այդ պատճառով էլ, երբ ես հոկտեմբերի 15-ին վեր կացա և ասացի, որ ծննդաբերում եմ, նա թափ տվեց ձեռքով և ասաց՝ դե հա: Եվ մենք գնացինք գինոկոլոգի մոտ՝ հերթական ստուգման: Ստուգման ընթացքում ինձ ասացին, որ մեծ բացվածք ունեմ, և հարցրին՝ արդյոք ցավ չե՞մ զգում: Ես պատասխանեցի, որ ցավ զգում եմ վերջին 8 ամիսների ընթացքում: Բայց ինչ ոչ ոք չի հավատում, այդ պատճառով էլ համարեք, որ չեմ զգում: Ինձ հարցրին՝ որևէ բան կերե՞լ եմ մինչև բժշկին այցելելը, և ես պատասխանեցի, որ ես մի փոքր բան կերել եմ մինչև բժշկի մոտ գալը՝ 2 եփած ձու, մեկ բաժակ կաթ, 4 բուտերբրոդ՝ պանրով, կես բաժակ ընդեղեն, ծիրանի չիր և երկու լոլիկ: Եվ թեյ: Եվ մի քանի գդալ խտացրած կաթ: Ինձ ասացին, որ գնամ 3-րդ հարկ, որտեղ գտնվում է սենյակը: 16:00-ին ծննդաբերությունն էր:

Սենյակն ինձ միանգամից դուր եկավ, որովհետև այն շատ մեծ էր, և ամուսնուս համար արդեն անկողինը պատրաստ էր: Սենյակում ինձ կաթիլային միացրին, ասացին, որ այլևս չուտեմ ու ջուր չխմեմ, և ինձ մոտ մի կնոջ ուղարկեցին, ով ինձ արջուկների պատկերով գիշերանոց հագցրեց: Ես համբերատար սպասում էի հոգնային և բոլորին բջջայինի միջոցով տեղեկացնում էի, որ ծննդաբերելու եմ:

Ավելի լավ էր՝ չանեի, բայց ով գիտեր: Մոտ ժամը 15:00-ին ինձ բերեցին մի թուղթ, որը ես պետք է ստորագրեի: Այնտեղ խոսվում էր այն մասին, որ, եթե ես մահանամ ծննդաբերության ժամանակ, մեղավորը ես եմ: Ես ուրախությամբ ստորագրեցի այն ու հարցրի, թե երբ է հոգնայի ժամանակը: Մի քանի րոպե անց ինձ մոտեցավ մի բուժքույր ու ասաց, որ ես հոգնա եմ ցանկանում: Ես նրան ասացի, որ հոգնա չեմ ցանկանում, սակայն, եթե պետք է դա անեն, ուրեմն ես ցանկանում եմ պատրաստվել դրան: Նա ասաց, որ սովորաբար ծննդաբերությունից առաջ հոգնա չեն անում, բայց ինձ կանեն: Ես ասացի՝ եթե՝ ոչ, ուրեմն՝ ոչ: Եվ ուրախացա:

Դա առաջին բանն էր, ինչի համար ես ուրախ էի ողջ հղիության ընթացքում: Մի քանի րոպե անց ինձ տարան վիրահատարան, իսկ ամուսնուս՝ այլ սենյակ, վիրաբույժի համար հագուստ հագնելու համար: Վիրահատարանում ինձ ներարկեցին մեջքի հատվածից, և ես դադարեցի զգալ ոտքերս: Ես, արդեն երկար ժամանակ էր՝ մեծ փորիս պատճառով չէի տեսնում ոտքերս: Դա բավարար չէ, հիմա էլ չէի զգում դրանք: Շատ տարօրինակ զգացողություն է: Տպավորություն էր, որ ոտքերը մարմնիս հետ ընդհանրապես կապ չունեցող օրգաններ են:

Սենյակում բավական շատ դիմակավոր մարդիկ կային: Նրանցից մեկը մի պահ կռացավ ու համբուրեց ինձ: Հինգ րոպե անցավ, մինչև ես հասկացա, որ դա ամուսինս էր: Մինչ այդ մտածում էի, որ դա ծննդատան ծառայությունն է՝ անծանոթ տղամարդու համբույր: Ամուսինս ևս վատը չէր, նա նկարում էր վիրահատարանի ամեն հատված՝ դրանով իսկ բժիշկներին ստիպելով ծիծաղել:

Որոշ ժամանակ անց աչքերիս առաջ կտոր քաշեցին: Մոտեցավ բժիշկն ու հարցրեց, թե ինչպես եմ ինձ զգում: Ես ասացի, որ վատ՝ պառկած սենյակում, որը լի է մարդկանցով, արջուկներով գիշերանոցով, բաց փորով: Ինձ սկսեցին կտրել:

Ես ոչինչ չէի զգում, և դա ինձ անհանգստացնում էր: Իսկ բժշկին անհանգստացնում էր այն, որ ամուսինս նկարում էր այն ամենը, ինչ տեսնում էր: Արդյունքում՝ նրան խնդրեցին նստել մի տեղ: 5 րոպե անց ինձնից հանեցին իմ առաջին երեխային, ով գոռաց՝ աաաաաաաաաաաաաաա: Ինձ ասացին, որ դա լավ է, ու երեխային տարան: մեկ րոպե անց հանեցին երկրորդ երեխային, ով նույն բառերն էր արտաբերում: Նրան նույնպես տարան լվանալու, և 3 րոպե անց ինձ տվեցին երկու երեխաներին էլ, որոնք ծիծաղելի գլխարկներ էին կրում:

Ես նայում էի նրանց ու մտածում՝ ահա ինչ էր քոր գալիս փորիս մեջ: Ոչինչ չէի զգում: Մեզ՝ չորսիս, նկարեց բուժքույրը, երեխաներին տարան վերև: Հետո ինձ հետ տարան, ու բոլորը սկսեցին ծափահարել, կարծես թե մենք հենց նոր իջանք ինքնաթիռից, որը վարում էր հարբած աղջիկ: Ես նույնպես սկսեցի ծափահարել, սակայն ամուսինս ասաց, որ չանեմ, մարդիկ ինձ են ծափահարում, պետք է համեստ լինել:

Ինձ մի փոքր ժամանակով տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, ապա՝ պալատ, որտեղ սպասում էին բոլոր բարեկամները, որոնք շրջապատել էին անկողինը, որի վրա պառկած էին երեխաները: Մանկաբույժը նայում էր երեխաներին: Իսկ իմ մասին մոռացել էին: Հետո նորից հիշեցին իմ մասին ու նորից սկսեցին ծափահարել: Ինձ այդ ծափահարությունները կատաղեցնում էին, որովհետև ես նորմալ չէի հագնված և չէի զգում ոտքերս: Բացի այդ՝ նեղվում էի, որ ինձ կատետր էր միացված:

Հետո ինձ մոտ սկսեցին մարդիկ գալ: Ով եղել է իմ հարսանիքին, գիտի, թե որքան մարդ կար այնտեղ: Նրանք բոլորը եկել էին: Ծննդատանն այցելության ժամեր չկային, այդ պատճառով էլ գալիս էին, երբ ցանկանում էին: Եթե միայն իմանայիք, որքան ինձ հոգնեցրին այցելուներն այդ 2 օրվա ընթացքում: Իմ ձեռքին լար կար, որը ես պետք է սեղմեի այն ժամանակ, երբ ցավեին կարերը: Ես այն սեղմում էի 15 րոպեն մեկ անգամ:

Գիշերը յուրաքանչյուր 2.5 ժամը մեկ անգամ բերում էին երեխաներին, որպեսզի կերակրեմ: Երբ ես լսում էի, որ միջանցքով երեխաների սայլակն է մոտենում, մեռածի տեսք էի ընդունում, բայց բուժքույրը համառորեն, քաղաքավարի արթնացնում էր ինձ՝ ասելով՝ ձեր երեխաներն ուտել են ցանկանում: Ամբողջ ընթացքում ես ուզում էի գոռալ՝ դե կերակրիր նրանց, ինձ համար ցավոտ է նրանց կերակրել: Բայց ես դա չէի անում, որովհետև չէի ցանկանում, որ իմ մասին վատը մտածեն: Այո, ինձ համար շատ ցավոտ էր կերակրելը: Ես կարող եմ հավատալ, որ որոշ կանանց համար դա ցավոտ չէ, բայց իմ բոլոր ծանոթների համար դա ցավոտ է եղել, համենայն դեպս, առաջին երկու ամիսների ընթացքում: Բացի այդ՝ ես անընդհատ հոգնածության զգացում ունեի, որովհետև քնելու համար ընդհանրապես ժամանակ չունեի: Երկու ժամ վախեցած քնելն ինձ բավական չէր: Հետո մեզ դուրս գրեցին, և սկսվեց այն, ինչի մասին չեն գրում գրքերում: Ես հետո կպատմեմ դրա մասին:

Ծննդատնից ինձ դուրս գրեցին 2-րդ օրը: Եթե ես իմանայի, թե ինչ է ինձ սպասվում դրանից հետո, ես ինքս կջարդեի ձեռքերս կամ ոտքերս, որպեսզի հիվանդանոցում էլի մնամ: Ծննդատանն ինձ ամեն ինչ դուր էր գալիս: Տանն ինձ սպասում էին քաղցած ձկները, չհավաքված ձմերուկը և երկու երեխաներ, ովքեր անընդհատ բղավում էին:

Սակայն յուրաքանչյուր ամիս ինձ ավելի հեշտ էր դառնում: Երբ երեխաները դարձան 5 ամսական, ես սկսեցի աշխատանքի գնալ: Այժմ իմ երեխաները գրեթե 2 տարեկան են: Նրանք դեռ լավ չեն քնում, որովհետև դեռ ատամները դուրս չեն եկել, բայց մենք սովորել ենք: Լավ բաներից միայն կարող եմ ասել, որ երեխաները հրաշք են:

Ոչինչ չի կարող համեմատվել նրա հետ, երբ ձեր երեխան այգում վազում է դեպի ձեզ՝ գոռալով՝ հայրիկ, ու ձեռքին ինչ-որ բան ունենալով: Նա բացում է ձեռքը, ու տեսնում եք, որ այնտեղ շան կեղտ է: Եվ նա ժպտում է բերանով, որում մի քանի ատամ կա ընդամենը, ու նա իսկապես հպարտ է, որ ձեզ կեղտ է բերել: Եվ այո, դա երջանկություն է:

 

Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Վաղը հոսանք չի լինի մի շարք հասցեներում․ ցանկՀայաստան-ԵՄ՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Երևանում. ԵԽ նախագահՀամաշխարհային բանկը ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմից տուժած երկրներինԻրանը մոբիլիզացրել է ավելի քան մեկ միլիոն անձի՝ ԱՄՆ–ի ցամաքային գործողության դեպքում«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. Իսագուլյաներկրաշարժ է գրանցվելՄարդկանց մեկ կատեգորիա պաշտպանված է քաղցկեղի երեք տեսակից․ ովքե՞ր են նրանքՀայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս. 10 անձ ձերբակալվել էՓրկարար ծառայությունը հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց«Երգենք ու պարենք մայրենիով» մրցույթի հաղթողները պարգևատրվել ենՀայկ Մարտիրոսյանը՝ Տաշքենդի շախմատային միջազգային մրցաշարի հաղթողTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՎարդենիսում պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ. ՈւիթքոֆԱրարատում նոր մանկապարտեզ կկառուցվի, Մարտունիում՝ սպորտային համալիրԱրման Ծառուկյանը՝ Գեյջիի պահեստային տարբերա՞կ. մենեջերի աղմկոտ հայտարարությունը Սպիտակ տան մրցաշարից առաջԴեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարից բացի uպանվել է նաև հետախուզության ղեկավարըՄարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿՀարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներՕրենք -ի հակառակ կողմը. Ատոմ Մխիթարյան«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Գյուղի բնակիչ է պшյթել ականի վրա Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցությունը կերկարաձգվի մինչև հունիսՉեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ Երևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը ԱՄՆ-ը չի մոռանա, որ ՆԱՏՕ-ն չօգնեց Իրանի դեմ գործողության հարցում. Թրամփ Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է Աֆղանստանի դեմ ռшզմական գործողության վերսկսումը Մեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, և նախագիծը կարող է կյանքի կոչվել առաջիկա 4-5 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի նախարար Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Երբ են նախատեսված 2026 թվականի ամառային զորակոչն ու զորացրումը․ նախագիծ Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված