Իրինա Շեյկն ու Բրեդլի Կուպերը բաժանվել են
LifeLife.panorama.am-ը գրում է.
Մոտ մեկ տարի հարաբերություններից հետո մոդել Իրինա Շեյկն ու դերասան Բրեդլի Կուպերը բաժանվել են։ Այս մասին հայտնում է radaronline-ը։ Նրանք Ամանորը միասին են անցկացրել, բայց հետո տարաձայնություններ են առաջացել ու նրանք ուժեղ վիճել են։
Ըստ աղբյուրի՝ պատճառը դերասանի մայրն է։ Սկզբում Կուպերի մայրն ու Շեյկը շատ լավ հարաբերությունների մեջ էին, բայց հետո, ինչպես հաղորդում է աղբյուրը, մայրն այնքան էլ չի ցանկացել Շեյկին տեսնել որդու կողքին։
Ըստ լուրերի՝ Շեյկն արդեն միայնակ չէ, նա հանդիպում է Ստեֆան Ջեյմս անունով բրիտանացի մոդելի հետ։