ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտը դեկտեմբերի արդյունքներով ավելացել է մինչեւ 85 մլրդ դոլար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտի չափը 2022 թվականի վերջին ամսվա տվյալներով հասել է մինչեւ 85 միլիարդ դոլար։ Այս ցուցանիշը ավելին է, քան 2021 թվականի նույն ամսին, հայտնում է The Wall Street Journal-ը։
Միեւնույն ժամանակ, 2021 թվականի դեկտեմբերի համեմատ, 2022 թվականի վերջին ամսվա արդյունքներով, ԱՄՆ-ի կառավարությունն ավելի քիչ դրամական մուտքեր է ստացել հարկային հավաքագրումներից։ Միաժամանակ ավելացել են նաեւ ամերիկյան իշխանությունների ծախսերը։
«Դեկտեմբերին դաշնային կառավարության դեֆիցիտը կազմել է 85 մլրդ դոլար։ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ կառավարությունն անցյալ ամիս ստացել է 32 միլիարդ դոլարով պակաս եկամուտ՝ ընդհանուր 455 միլիարդ դոլար, եւ ծախսել է 32 միլիարդ դոլարով ավելի՝ ընդհանուր 540 միլիարդ դոլար», — նշվում է հրապարակման մեջ։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի վերջին դաշնային կառավարության ծախսերի եւ եկամուտների միջեւ անհապատասխանությունը 64 միլիարդ դոլարով ավելի է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում, երբ տարբերությունը կազմում էր ընդամենը 21 միլիարդ դոլար, նշվում է հոդվածում։