Ռոբ Քարդաշյանը Թեքսաս է ուղեւորվել՝ Բլեք Չայնային ոստիկանությունից տանելու
LifeՌոբ Քարդաշյանի ընկերուհու՝ Բլեք Չայնայի կալանքի պատմությունը բարեհաջող ավարտվել է: Ինչպես հիշում եք, հարբած 27-ամյա աղջկան Օսթինում հանել էին օդանավից, իսկ հետո ոստիկանները նրա մոտ թմրադեղեր էին գտել:
Ռոբ Քարդաշյանը, անտեսելով իր քույրերի զայրույթը մերկապարուհու հետ իր սիրային կապի պատճառով, թողել է ամեն ինչ ու Լոս Անջելեսից Թեքսաս ուղեւորվել իր Bentley–ով, որպեսզի ոստիկանական բաժանմունքից տանի իր ընկերուհուն (ինչ-որ բանով հիշեցնում է «Թելման ու Լուիզան» ֆիլմը):

Ինչպես գրում է TMZ–ը, Ռոբը ճանապարհ է ընկել հենց իմացել է իր ընկերուհու կալանքի մասին եւ 26 ժամում Թեքսաս է հասել:
Քարդաշյանների ընտանիքում խուճապ է: Քույրերը վստահ են, որ Ռոբը չի գիտակցում, թե ինչ է անում:
Դե իսկ զույգը տունդարձի ճանապարհին մտածելու թեմա ունի, չէ՞ որ Ռոբին ու Չայնային առաջարկել են 10 մլն դոլար՝ պոռնոֆիլմում նկարահանվելու համար: