Արքայազն Հարին ժամանակ է անցկացրել Կարա Դելեվինի, Մարգո Ռոբիի և Սիենա Միլերի հետ
LifeLife.panorama.am-ը գրում է.
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ արքայազն Հարին շատ է սիրում աղմկոտ երեկույթներ և գեղեցիկ աղջիկների, այդ պատճառով նա չէր կարող բաց թողնել խելահեղ երեկույթը Լոնդոնում, որտեղ ներկա էին Կարա Դելեվինը, Մարգո Ռոբին և Սիենա Միլերը։
Երեկույթի մասին դրա մասնակիցները պատմել են իրենց Instagram-ում դեկտեմբերի վերջին։ Իսկ այն, որ դրան մասնակցել են թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ (Հարիի հետ երեկույթին ներկա էր նաև նրա զարմուհին՝ արքայադուստր Եվգենիան) հայտնի է դարձել միայն հիմա։ Սոցցանցերում հայտնվել են երկու լուսանկարներ, որտեղ երևում են թագուհի Ելիզավետա 2-րդի թոռնիկները։ Իհարկե նկարները արագորեն հեռացրել էին, սակայն լրագրողները հասցրել էին դրանք պահպանել և տարածել ամբողջ համացանցով։
Մամուլում նաև հայտնվել են երեկույթի հետ կապված որոշ մանրամասներ։ Ըստ ականատեսների, Հարին ոչ մի րոպե չէր հեռանում Սյուկիից։ «Բոլորը խոսում էին, որ Սյուկին և Հարին շատ մոտ էին այդ երեկո։ Շատերին նույնիսկ թվացել էր, թե դա նոր աստղային սիրավեպի սկիզբն է», -պատմել էր ականատեսներից մեկը։

