Լավ նորություն՝ Վրաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ, Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտով, անձնագրի անհրաժեշտություն չի լինի: «Հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը մեր քաղաքական առաջնահերթություններից է, Վրաստանը մեր քաղաքացիների համար նաև գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: