Բերման է ենթարկվել ՀՅԴ կուսակցության ևս երեք անդամ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեղեկացնում է․
«Այսօր առավոտյան իրականացված գործողությունների շրջանակներում ուժային կառույցների ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահի բնակարան։ Այս պահին ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահը գործի շրջանակներում ստացել է վկայի կարգավիճակ։
Կան բերման ենթարկված ՀՅԴ կուսակցության ևս 3 անդամներ։
ՀՅԴ անդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են փաստաբաններ Սերգեյ Հարությունյանը, Արսեն Բաբայանը, Բենիկ Գալստյանը և Վահան Հովհաննիսյանը»:
Հիշեցնենք՝ դաշնակցականների բնակարաններում այսօր առավոտից տեղի ունեցող խուզարկությունների, ինչպես նաև մի շարք դաշնակցականների ձերբակալությունների վերաբերյալ Քննչական կոմիտեն հանդես էր եկել պարզաբանմամբ.
«2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։
Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»։